«Կառլո Կոլլոդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «==Կենսագրություն== '''Կառլո Լորենցինի'''. առավելապես հայտնի է Կառլո Կոլլոդի գրական կեղծանվամբ, իտալա...»:
 
Տող 1.
==Կենսագրություն==
'''Կառլո Լորենցինի'''. առավելապես հայտնի է Կառլո Կոլլոդի գրական կեղծանվամբ, [[իտալացի]] մանկագիր է, հանրահայտ «[[Պինոկիոյի արկածները]]» հեքիաթի հեղինակը:
===Ծնունդ===
'''Կառլո Կոլլոդի'''ն ծնվել է 1826 [[Ֆլորենցիա]]յում: [[1848]] և [[1860]] թվականների իտալական անկախության պատերազմների ժամանակ որպես կամավոր ծառայել է [[Տոսկանիա]]յի բանակում: Նրա քաղաքական ակտիվ հետաքրքրությունները և հայացքները հետագայում տեղ են գտել նաև վաղ շրջանի գրական գործերում:
Տող 6.
Կառլո Կոլլոդին մահացել է [[1890]] թվականին [[Ֆլորենցիա]]յում` անտեղյակ իր աշխատանքին սպասվող հետագա փառքի ու հաջողությունների մասին. փաստորեն [[Պինոկիո]]ն շարունակում է իր սեփական կյանքը` անկախ հեղինակից: Կոլլոդին թաղված է [[Սան Մինիատո]]յում:
===Ստեղծագործությունը===
«Պինոկիոյի արկածները» գրվել է 1881-1882 թվականներից, բայց վերջնական տարբերակը որպես գիրք տպագրվել է 1883 թվականին: Թարգմանվել է ավելի քան 240 լեզուներով և համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ թարգմանված ու կարդացված ոչ կրոնական գիրքը աշխարհում: Թարգմանվել է հայերեն ևս, իսկ [[2014]] թվականին հրատարակվել է նաև «Զանգակ» հրատարակչության կողմից. Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի,Նկարազարդումները` Մանուելա Ադրեանիի: