«Մանազկերտի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
|Կորուստներ2 = մոտ 20,000
}}
'''Մանազկերտի ճակատամարտ 1071''', վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, [[Մանազկերտ]]ի մոտ, օգոստոսի 19-ին։ Բյուզանդիան, XIդ. աստիճանաբար կայսրությանը միավորելով հայկական պետական միավորումները`միավորումները՝ տարածվեց արևելք: Բագրատունյաց Հայաստանի մասնատման ընթացքում թուլացած հայկական ռազմական ուժերը բավարար չգտնվեցին [[սելջուկ–թուրքեր|սելջուկ-թուրքական]] հորդաների ներխուժումները [[Հայաստան]]ի և [[Բյուզանդիա]]յի սահմանամերձ երկրամասեր կանգնեցնելու համար։ 1070-ին սելջուկները գրավում են Մանազկերտը։ [[1071]]-ի գարնանը Բյուզանդիայի կայսր [[Ռոմանոս IV]] անձամբ դուրս է գալիս արշավանքի ու 1071 թ. օգոստոսի 16-ին հետ գրավում Մանազկերտը։ Օգոստոսօ 18-ին սելջուկ-թուրքական բանակի առաջապահը փորձում է հարձակվել բյուզանդական զորքի վրա, սակայն Վասիլակի ջոկատների կողմից կասեցվում է գրոհը։ Վասիլակը գերվում է, իսկ նրա բանակը լուրջ կորուստներ է կրում: Հաջորդ օրը Ռոմանոս կայսրը ինքն է շարժում զորքերը սելջուկների վրա: Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցնում են իրենց ցեղակից թուրքերի կողմը`կողմը՝ դժվարին կացության մեջ գցելով բյուզանդական զորամիավորումներին: Ստեղծված դրությունը ստիպում է Ռումանոս IV ճամբար վերադարձի հրաման արձակել, որը կայսեր մահվան մասին կեղծ լուրերի տարածման առիթ է դառնում`դառնում՝ խուճապ առաջացնելով զինվորների մոտ: Նրանց մեծ մասը դիմում է փախուստի: Բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերի մասին Միքայել Ասորին գրում է. "Հայկական զորքերը, որոնց հույները ցանկանում էին ստիպել իրենց հավատքը, առաջինը փախան մարտի դաշտից`դաշտից՝ թիկունքը շուռ տալով կռվողներին"]<ref>http://www.vostlit.info/Texts/rus4/Mychel_Syr/frametext1.htm</ref>։ Ամենայն հավանականությամբ սա չափազանցություն է, քանի որ այդ մասին չեն հիշատակում մյուս աղբյուրները, իսկ Միքայել Ասորին հայտնի է իր ընգծված հակաբյուզանդական կողմնորոշմամբ, որն էլ փորձում է տարածել նաև հայերի վրա: Բացի այդ, նա իր պատմությունը շարադրել է դեպքերից ավելի քան 100 տարի անց և քաջատեղյակ չէ իրադարձությունների մանրամասներին:
Դրա փոխարեն [[Արիստակես Լաստիվերցի]]ն հաղորդում է, որ կայսրը սխալ տեղեկություններ էր ստացել հայերի մասին և ցասումով լցվել նրանց նկատմամբ, և չնայած հայերից ոմանք թշնամաբար էին վերաբերվում Ռոմանոսին ու բաժանվեցին նրանից, սակայն մարտնչեցին և զոհվեցին քաջաբար]<ref>http://www.vostlit.info/Texts/rus2/Aristakes/frametext3.htm. Կայսեր բարկությունը պետք է կապել նրա հետ, որ բյուզանդացիներին դավաճանած պեչենեգներն ու կումարիները հայտնվել էին հայազգի Թոռնիկ Կոտերղիի ստորաբաժանման մեջ, բայց հայերի մասին կոնկրետ տեղեկություն նա չի հայտնում: (Հովհաննես Սկիլիցես, Համառոտություն պատմությանց, Երևան, 1979, էջ 239): Մասամբ դա կարելի է վերծանել Միքայել Ատտալիտեսի գրառումներից, որի համաձայն մարտի դաշտից առաջին հերթին փախչել են Կապադովկիական զորքերը (http://www.vostlit.info/Texts/rus16/Attaliat/text2.phtml?id=7916): Խնդրո առարկա շրջանում այդ երկրամասի բնակչության նշանակալի հատվածը հայեր էին ու ակտիվ մասնակցություն ունեին կայսերական բանակների կազմավորման գործընթացում, սակայն այստեղ նույնպես հայեր որպես այդպիսին չեն հիշատակվում:</ref>:
 
Համադրելով այս տեղեկությունները`տեղեկությունները՝ կարելի կարծել, որ հայերի մի մասը հնարավոր է տարբեր պատճառներով լքել է ճակատամարտի դաշտը, բայց նրանց մեծ մասը կռվել է մինչև վերջ և նահանջել միայն ընդհանուր ուժերի հետ: Ընդ որում փախուստի դիմած հայերի թիվը անհամեմատ փոքր է եղել ու որևէ կերպ չի ազդել բյուզանդական բանակի պարտության վրա:
 
Ինչ վերաբերվում է Ռոմանոս IV, ապա Բյուզանդիայի կայսրը մարտի դաշտում ցուցադրում է արիություն, սուրը չի գցում այնքան ժամանակ, մինչև վիրավորվելում է ու ուժասպառ ընկնում սելջուկների ձեռքը: Ճակատամարտն ավարտվում է սելջուկների հաղթանակով։ Կայսեր և սելջուկյան սուլթանի միջև կնքվել է հաշտություն, որով կայսրությունը սելջուկներին է զիջել Մանազկերտը, պարտավորել է վճարել տարեկան հարկ։