«Իրավական նորմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
միացնել
No edit summary
Տող 7.
* [[Դիսպոզիցիա]]ն սահմանում է սուբյեկտների վարքագծի կանոնը հիպոթեզով առաջացող [[Իրավահարաբերություն|իրավահարաբերության]] դեպքում։
* [[Սանկցիա]]ն իրավական նորմի այս մասում սահմվանվում է դիսպոզիցիայով նախատեսված վարքագծից շեղվելու կամ հրաժարվելու դեպքում առաջացող անցանկալի հետևանքները։
 
* Իրավական նորմի հասկացությունը և կառուցվածքը, Իրավունքը մարդու և հասա Իրավական նորմի հասկացությունը և կառուցվածքը։ Իրավունքը մարդու և հասարակության բնույթով պայմանավորված, անհատի ազատությունն արտահայտող,պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակցություն է, որոնցով կարգավորվում են հասարակական հարաբերությունները։ Իրավունքի նորմը իրավունքի սկզբնական բջջիջն է, որն ամրագրվում է պետության կողմից։ Այն սահմանում է մարդկանց վարքի հնարավոր կամ պարտավոր սահմանները, կոնկրետ փոխհարաբերություններում նրանց ազատության չափը։ Իրավունքի նորմը սահմանվում կամ սանկցիավորվում է պետության կողմից, ունի վերապահող պարտադրող բնույթ՝ մի կողմից վերապահում է գործողությունների ազատությունը ուղղված սուբյեկտների օրինական իրավունքների բացահայտմանը, մյուս կողմից իրավունքի նորմը պարտադրում է կատարել կամ չկատարել որոշակի գործողություններ՝ սահմանափակելով որոշ մարդկանց ազատությունը։ Իրավական նորմի կենսագործումը անհրաժեշտության դեպքում ապահովվում է հարկադրանքի միջոցով։ Իրավունքի նորմերը հանդես են գալիս որպես հասարակական հարաբերությունների տիպային կարգավորիչներ, որում էլ կայանում է նրանց սոցիալական բնույթը։ Իրավունքի նորմը ունի յուրահատուկ կառուցվածք։ Նրա կառուցվածքային տարրերն են՝
 
* Հիպոթեզ-իրավական նորմի տարր է, որում ցույց է տրվում, թե ինչպիսի պայմաններում պետք է ղեկավարվել տվյալ կանոններով։ Այստեղ շարադրված են այն փաստացի հանգամանքները, որի առկայության դեպքում անձանց մոտ ծագում են իրավաբանական իրավունքներ։
* Դիզպոզիցիա-իրավական նորմի տարր, է որում ցույց է տրվում, թե ինչպիսին կարող է կամ պետք է լինի վարքը հիպոթեզում նախատեսված պայմանների առկայության դեպքում։ Դիզպոզիցիան բացահայտում է անձի իրավաբանական իրավունքների և պարտականությունների բովանդակությունը։
* Սանկցիա-իրավական նորմի տարր է, որում սահմանվում է, թե ինչպիսի պետական տույժի միջոցներ կարող են կիրառվել դիզպոզիցիայում նշված օրենքները խախտելու դեպքում։
 
2. Իրավական նորմի տեսակները, Իրավական նորմերը բաժանվում են որոշակի տեսակների՝ ըստ տարբեր հիմքերի։ Ըստ իրավունքի ճյուղերի առանձնացվում են պետական, վարչական, քրեական և իրավունքի այլ ճյուղեր։ Ըստ իրավունքի նորմերի կատարած ֆունկցիաների առանձնացվում են կարգավորիչ և պաշտպանիչ նորմեր։ Ըստ իրավունքի նորմում պարունակվող վարքի կանոնների բնույթի առանձնացվում են. պարտավորեցնող նորմեր, որոնք սահմանում են որոշակի պարտականություններ, արգելող և լիազորող,որոնք հասարակական հարաբերությունների մասնակիցներին տալիս է որոշակի գործողությունների իրականացման իրավունք։
 
* Ըստ նորմատիվ իրավական ակտի հոդվածներում իրավական նորմի տարրերի շարադրման որոշակիության աստիճանի իարավունքի նորմերը լինում են. Որոշակի, որոնք բացարձակ ճշտությամբ սահմանում են հասարակական հարաբերությունների մասնակիցների գործողությունների պայմանները, իրավունքներն ու պարտականությունները կամ իրավական բացարձակ պատասխանատվության չափը։
* Հարաբերական որոշակի նորմերը հասարակական հարաբերությունների մասնակիցների գործողությունների, նրանց իրավունքների ու պարտականությունների կամ իրավաբանական պատասխանատվության մասին բավարար տվյալներ չեն պարունակում. իրավակիրառվող մարմինների հնարավորություն են տալիս գործը լուծել հաշվի առնելով կոնկրետ հանգամանքներ։
* Այլընտրանքային, որոնք նախատեսում են կողմերի վարքի, նրանց գործողությունների պայմանների կամ դրանց խախտման համար նախատեսված սանկցիաների մի քանի տարբերակներ։
 
Իրավունքի նորմերը կարող են դասակարգվել նաև այլ հիմունքներով՝ բոլոր դեպքերում էլ կարգավորելով հասարակական հարաբերությունները։
 
== Գրականություն ==
* ՀՀ.Սահմանադրություն Եր.,2003։
* Վ.Թումանյան, Քաղաքագիտություն, Եր.,1995։
* Քաղաքագիտության ներածություն, Եր.,1995։
 
== Աղբյուր ==
Վ.Ն Խրոպոնյուկ, «Պետության և իրավունքի տեսություն»
{{պորտալ|Իրավունք}}
 
[[Կատեգորիա:Իրավական նորմեր]]