«Հերետիկոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[File:Fra Angelico 067.jpg|thumb]] [[File:Joan of arc burning at stake.jpg|thumb|JoanԺաննա ofդ'Արկը arcմահապատժի burning at stakeպահին]]
'''Հերետիկոսություն''', քաղաքական հերձվածություն, քրիստոնեական պաշտոնական եկեղեցիների դավանաբանությունից ու [[Դոգմատիզմ|դոգմաներից]] շեղված կրոնական հոսանք։ Շահագործող դասակարգերի գաղափարախոսությունը դարձած պաշտոնական կրոնի գերիշխման ժամանակաշրջանում եղել է բողոքի առանձնահատուկ ձև, հաճախ վերաճել ժողովրդական շարժման։ Երևան է եկել դեռևս քրիստոնեության ձևավորման ժամանակաշրջանում (I-II դդ.)։ Վաղ քրիստոնեական հերետիկոսները (նիկոլայականներ, մոնտանականներ ևն) ''հուդայականության հեսսեների'' [[Աղանդավորություն|աղանդի]] ու ''նորպլատոնականության'' (Փիլոն Աղեքսանդրացու ուսմունք) ազդեցությամբ պայքարել են կազմակերպվող «հարուստ եկեղեցու», միահեծան եպիսկոպոսության դեմ, քարոզել «երկնային արքայության» մոտալուտ գալուստը։ I-III դդ. տարածված էր նաև ''գնոստիցիզմը'' (Հայաստանում՝ առավելապես մարկիոնականությունը)։ IV դար, երբ քրիստոնեությունը [[Հայաստան]]ում, Բյուզանդիայում և այլ երկրներում հաստատվեց որպես պաշտոնական կրոն, հալածանք սկսվեց հերետիկոսության դեմ։ IV— VI դդ. առավել նշանակալից հերետիկոսներն էին ''արիոսականությունը'', ''նեստորականությունը'', ''միաբնակությունը'', ''միիշխանականությունը''։ Միաբնակությունը Հայաստանում միահյուսվեց քաղաքական անկախության ձգտմանը։ Նույն դարերում [[Փոքր Ասիա]]յում և Հայաստանում տարածվեցին ''բորբորիտների'' շարժումն ու ''մծղնեությունը'' և այլն։ [[Ֆեոդալիզմ|Ֆեոդալական]] հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև ''մանիքեության'' ազդեցությամբ հերետիկոսները ստացան [[Դուալիզմ|դուալիստական]] ուսմունքի բնույթ («ապականված», չար երկրային կյանքին հակադրում էր աստծո հետ հոգեկան մերձեցման ձգտումը)։ VI—VII դդ. Հայաստանում և Բյուզանդիայում բռնկվեց հակաֆեոդալական [[Պավլիկյաններ|Պավլիկյան]] շարժումը։ Այդ շարժման ազդեցությամբ X դ. [[Բուլղարիա]]յում առաջացած ''Բոգոմիլների'' աղանդն արտահայտում էր գյուղացիների բողոքը ճորտացման դեմ։ IX-X դդ. Հայաստանում ծավալված [[Թոնդրակյան աղանդավորական շարժում|Թոնդրակյան շարժումը]] հակաֆեոդալական պայքար լինելուց բացի ուներ նաև ''ազգային-ազատագրական'' բնույթ։ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում քաղաքականը տարածվեց XI դ. երկրորդ կեսից՝ կապված քաղաքների զարգացման հետ։ Ֆեոդալների և եկեղեցու դեմ ''բյուրգերության'' պայքարն արտահայտվեց ''կաթարների'' և ''ալբիգոյցիների'' քաղաքականներում։ Բյուրգերական հերետիկոսները պահանջում էին «էժան եկեղեցի»՝ պաշտամունքի պարզեցում, եկեղեցու հարստությունների և հողերի բռնագրավում, եկեղեցու քաղաքական իշխանության սահմանափակում։ Բյուրգերական հերետիկոսությունն արտահայտվել է նաև Առնոլդ Բրեշիացու, Ուիկլիֆի, Ցան Հուսի ուսմունքներում։ Բյուրգերական հերետիկոսությունը նախադրյալներ ստեղծեց ''Ռեֆորմացիայի'' համար։ Ի տարբերություն բյուրգերականի, «առաքելական եղբայրներ»-ը, ''դոլչինոականները'' ([[Իտալիա]]յում), ''լոլլարդները'' ([[Անգլիա]]յում), ''տաբորականները'' ([[Չեխիա]]յում) և այլ հերետիկոսները պայքարում էին ընդհանրապես դասային արտոնությունների, մասնավոր սեփականության, պետության վերացման, մարդկանց միջև բացարձակ հավասարության հաստատման համար՝ արտահայտելով չքավոր քաղաքային բնակչության և ընչազուրկ գյուղացիության ձգտումները։ Այդ հերետիկոսներըը նախապատրաստեցին XVI-XVII դդ. [[Գերմանիա]]յում, [[Նիդերլանդներ]]ում, Անգլիայում բռնկված բուրժուական հեղափոխություններին մասնակցած ժողովրդական զանգվածների գաղափարախոսությունը։ Հայաստանում չքավոր գյուղացիության ձգտումների արտահայտություններ էին Դավիթ Ծարեցու (XIII դ.) և Մեխչուի (XVI-XVII դդ.) գլխավորած շարժումները։ Հերետիկոսներըը ենթարկվել են կատաղի հետապնդման։ XI-XII դարերից հերետիկոսներին հայտարարել են օրենքից դուրս, ենթարկել ողջակիզման։ XII դ. վերջին կաթոլիկ եկեղեցին, հերետիկոսների դեմ պայքարի ուժեղացման նպատակով, ստեղծեց [[ինկվիզիցիա]]ն։ Հերետիկոսներըը նպաստել են [[ֆեոդալիզմ]]ի քայքայմանը։ [[Կապիտալիզմ|Կապիտալիստական]] հասարակարգում հերետիկոսները կորցրին իրենց առաջադիմական բնույթը, խոչընդոտ դարձան շահագործողների դասակարգային գիտակցության աճին ու միասնական պայքարի կազմակերպմանը։