«Գևորգ Լիանոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 70.
Գևորգ Լիանոսյանը եղել է Արևելյան Հայաստանից Շահ Աբբասի կողմից բռնի տեղահանված ու [[Իսֆահան]]ում բնակեցված հայերի ժառանգներից։
 
Գևորգ Լիանոսյանը ուներ երեք որդի՝ [[Մարտին Գևորգի Լիանոսյան|Մարտին]], [[Ստեփան Գևորգի Լիանոսյան|Ստեփան]] ու [[Լևոն Գևորգի Լիանոսյան|Լևոն]]։ Մարտինը ու Լևոնը շարունակել են հոր խավիարի գործը, իսկ Ստեփանը դարձել է 20-րդ դարի [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] խոշորագույն նավթարդյունաբերողը ու գեներալ [[Յուդենիչ]]ի Հյուսիս-արևմտյան կառավարության ղեկավարը։
 
Լիանոսյանների տունը Մոսկվայում գտնվում էր Փոքր Գնեզդնիկովսկի նրբանցք 7 հասցեով, որտեղ այժմ գտնվում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների տունը։ Մոսկվայում նրանք ունեին ևս երկու տուն՝ Մավրիտանյան դղյակը Վոզդվիժենսկի փողոցում ու մեկ տուն Գազետնի նրբանցքում, որն այսօր հայտնի է որպես Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի շենքը՝ Կամերգերսկի նրբանցքում <ref name="arthall"/>։ Այս բոլոր տները հեղափոխությունից հետո իսկույն ազգայնացվել են բոլշևիկների կողմից։