«Բարեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բարեգործությունը''' պետության, բարեգործական և այլ կազմակերպությունների (եկեղեցի, հիմնադրամներ,...»:
 
Տող 1.
'''Բարեգործությունը''' պետության, բարեգործական և այլ կազմակերպությունների (եկեղեցի, հիմնադրամներ, միություններ), ինչպես նաև անհատների անհատույց կամ զեղչով ցուցաբերվող օգնությունն է կարիքավոր մարդկանց ու հաստատություններին: Հնագույն շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր եղանակներով և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն: Մեկենասությունն սկզբում պոեզիայի ու արվեստների հովանավորությունն էր և կոչվել է հռոմեական [[Օգոստոս Օկտավիանոս]] կայսեր մերձավոր, առաջին հայտնի բարեգործ [[Գայ Մեկենաս]]ի (մ. թ. ա. [[74]] կամ [[64]]-8 թթ.) անունով: Գթասրտությունը կամ ողորմածությունը հիմնականում անօգնական կարիքավորներին (հիվանդ, վիրավոր, ծեր, հաշմանդամ) ցուցաբերվող կարեկցանքն է. այն առավել բնորոշ է [[Եկեղեցի|եկեղեցուն]]: Բարեգործության ձևերից են կարիքավորներին նյութական կամ դրամական միջոցներ հատկացնելը, նրանց համար անհատույց աշխատանք կատարելը, մասնագիտական հատուկ պատրաստվածություն պահանջող ծառայություններ մատուցելը, անհատների նվիրատվությունները, տարբեր նախագծերի և ծրագրերի ֆինանսավորումը, խոշոր միջոցառումների կազմակերպումը, կրթական, առողջապահական զանազան դրամաշնորհների սահմանումը և այլն: Բարեգործության տեսակ է մարդասիրական և սոցիալական օգնությունը, երբ կարիքավորներին բաշխվում են [[մթերք]], հագուստ, դեղորայք ու անհրաժեշտ այլ պարագաներ, իրականացվում երեխաներին, ծերերին, հաշմանդամներին և ռիսկային այլ խմբերի սատարող զանազան ծրագրեր: Բարեգործական հիմնադրամի գործունեության ուղղությունն ու շրջանակները սահմանվում են կանոնադրությամբ, իսկ միջոցները հայթայթվում են հիմնականում 2 եղանակով. գտնվում է հովանավոր կամ մեկենաս (հովանավոր կարող են լինել պետությունը, զանազան ընկերություններ ու կազմակերպություններ, անհատ մարդիկ և այլն), կամ հիմնադրամն ինքն է հայթայթում այդ միջոցները: Յուրաքանչյուր երկիր ունի բարեգործական գործունեությունը կարգավորող իր օրենքները: Բարեգործությունն, այնուամենայնիվ, շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ, ինչպես [[Ավետարան]]ն է սովորեցնում, կատարվում է աննկատ, առանց կեղծ հանդիսավորության: Բարեգործությունը հայ իրականության մեջ նույնպես վաղ ավանդույթներ ունի: Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ IV-V դարերում, բարեգործական ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը: Հոգևոր-կրթական և բարեգործական ընդգրկուն գործունեությամբ հայտնի էր Ներսես Մեծ կաթողիկոսը ([[329]]-[[373]] թթ.): Նա եկեղեցիներին կից բացել է դպրոցներ, որբանոցներ, [[հիվանդանոց]]ներ, անկելանոցներ, աղքատանոցներ և բարեխնամ այլ հաստատություններ: Հետագա դարերում նույնպես Հայ եկեղեցին շարունակել է բարեսիրական գործունեությունը: Իրենց բարեգործություններով աչքի են ընկել նաև հայոց շատ թագավորներ, թագուհիներ, [[իշխան]]ներ: Հայոց [[Աշոտ Գ]] արքան ([[953]]-[[977]] թթ.) հիմնել է [[վանք]]եր, [[դպրոց]]ներ, հիվանդանոցներ, դրանց հատկացրել որոշ [[եկամուտ]]ներ, հատուկ հոգատարություն է ցուցաբերել աղքատներին, [[կույր]]երին, անդամալույծներին, որի համար էլ ստացել է Ողորմած պատվանունը:
 
[[Կատեգորիա:Բարեգործություն]]