«Իսմայիլ I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Shah Ismail I.jpg|մինի|Շահ Իսմայիլ I]]
'''Իսմայիլ I''', ([[1487]]—[[1524]]), Իրանի շահ [[1502]]-ից: [[Սեֆյաններ]]ի դինաստիայի հիմնադիրը: Արդաբիլի շեյխ Աեֆի-էդ-Գինի սերունդներից: Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և [[1502]]-ին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը: [[1503]]—[[1510]]-ին իրեն է ենթարկել [[Հայաստան]]ը, ամբողջ [[Իրան]]ը, արաբ. [[Իրաք]]ը, [[Միջին Ասիա]]յի մի մասը: Շիիզմը հայտարարել է պետ. կրոն և թշնամական դիրք գրավել [[Թուրքիա]]յի նկատմամբ: [[1514]]-ին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան. մասը, Քրդստանը և [[Իրաք]]ը անցել են Թուրքիային: Հալածելով [[սուննի]] մահմեդականներին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը: Իսմայիլ հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին: Մեզ հասել է Իսմայիլի պարսկական և ադրբեջանական բանաստեղծությունների դիվանը՝ «[[Խաթայի]]» ստորագրությամբ:
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իսմայիլ_I» էջից