«Թեջեն (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Թեջեն''', գետ Աֆղանստանում, Թուրքմենստանում և Իրանում, մասամբ ծառայում է իբրև Իրանի ու Ա...»:
(Տարբերություն չկա)

12:31, 1 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Թեջեն, գետ Աֆղանստանում, Թուրքմենստանում և Իրանում, մասամբ ծառայում է իբրև Իրանի ու Աֆղանստանի և Թուրքմենստանի և Իրանի սահման։ Սկիզբ է առնում Աֆղանստանում՝ շուրջ 3000 մ բարձրությունից։ Թուրքեմենիայի տարածքում վերջանում է Թեջենի օազիսում։ Երկարությունը 1150 կմ է։

Անվանում

«Թեջեն» անվան ձագումնաբանությունը պարզված չէ։ «Հերիոուդ» անվանումն ունի իրանական ծագում․ ոմանք այն ստուգաբանում են որպես «ջրառատ գետ», ոմանք էլ՝ «լեռնային գետ»։ [1]

Ծանոթագրություններ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».