«Լայման Ֆրենք Բաում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Լա՛յման Ֆրենք Բա՛ում''' կամ '''Լ. Ֆրենք Բաում''' ({{lang-en|''Lyman Frank Baum''}}, [[1856]] թ. [[մայիսի 15]], [[Չիտտենանգո]] ([[Նյու Յորք]]), [[ԱՄՆ]] - [[1919]] թ. [[մայիսի 6]], [[Հոլիվուդ]], [[ԱՄՆ]]), ամերիկացի գրող, կախարդական [[Օզ երկիր|Օզ երկրի]] «ստեղծողը»։ [[Մանկական գրականություն|Մանկական գրականության]] աշխարհահռչակ դասական, ում գրքերը բազում անգամներ էկրանավորվել են և որից սերվել են շատ ընդօրինակումներ և ծաղրանմանակումներ։
 
==Կենսագրություն==
«[[Օզի կախարդը]]» գրքից հետո գրել է 13 շարունակություն-վեպ, 9 այլ [[Ֆենտեզի|ֆենթեզի]] վեպեր, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ (ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ, անորոշ քանակի սցենարներ և բազմաթիվ տարբեր գրույթներ)։
==Ընտանիքը։ Մանկությունն ու պատանեկությունը==
Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856թ. [[Նյու Յորք]]ում, գերմանական, շոտլանդա-իռլանդական, անգլիական արմատներ ունեցող ընտանիքում: Հայրը` Բենջամին Բաումը կայացած հարուստ նավթային գործիչ էր, որը հաջողության էր հասել Փենսիլվանիայի [[«նավթային տենդի»]] ժամանակ: Ֆրենքը մեծացել է հայրական կալվածքում` [[Ռոզա Լոուն]]ում, որի մասին սիրով է հիշում հետագա տարիներին: Մինչև 12 տարեկանը կրթություն ստացել է տանը` մասնավոր ուսուցիչների միջոցով, իսկ 12 տարեկանում ուղարկվում է [[Նյու Յորք]]ի Փիքսքիլի ռազմական ակադեմիա: Բայց քանի որ նա երազկոտ ու զգայուն երեխա էր, կարգապահական խստության պատճառով ընդամենը երկու տարի այնտեղ մնալուց հետո հետ է ուղարկվում տուն:
==Ստեղծագործական կյանք==
Վաղ հասակից է սկսել գրել: Նկատելով որդու ձգտումները` հայրը գնել է տպագրական մեքենա, որով հետագայում Ֆրենքը և նրա եղբայր Հենրին տպագրում են «[[Ռոզա Լոուն]] ընտանեկան ամսագիրը» Մինչև 17 տարեկանը տպագրում է ևս մեկ սիրողական ամսագիր:
20 տարեկանում տարվում է նոր զբաղմունքով` ընտանի թռչունների բուծմամբ: 1880 թվականի մարտից սկսում է հրատարակել թռչնաբուծության մասին ամսագիր, իսկ 1886 թվականին գրում է իր առաջին գիրքը համբուրգյան հավերի մասին:
Տարվել է նաև թատրոնով, բայց շուտով թողել այն:
==Անձնական կյանք==
Հոր մահը, ընտանիքի սնանկացումը, դրան հաջորդած հրդեհը (որի արդյունքում նա կորցրել է թատերական ողջ գույքը) ստիպում են Ֆրենք Բաումին ընտանիքի հետ 1880 թվականին տեղափոխվել [[Դակոտա]], իսկ ապա հաստատվում են [[Չիկագո]]յում:
1882թ. Բաումը ամուսնանում է և ունենում է երեք զավակ:
==Ստեղծագործական վերելք==
1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ինչը հետագայում դառնում է նրա ստեղծագործության առանցքը: 1897 թվականից մեկը մյուսի հետևից գրվում են հետաքրքիր հեքիաթներ, որոնց գործողությունները տեղի են ունենում հեքիաթային մի երկրում, որը հետո պիտի անվանվեր [[Օզ երկիր]]: 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ «[[Օզի կախարդը]]»:
«[[Օզի կախարդը]]» գրքից հետո գրել է 13 շարունակություն-վեպ, 9 այլ [[Ֆենտեզի|ֆենթեզի]] վեպեր, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ (ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ, անորոշ քանակի սցենարներ և բազմաթիվ տարբեր գրույթներ)։:
Լայման Ֆրենք Բաումի Օզի կախարդը թարգմանվել է նաև հայերեն, 2013-ին հրատարակվել է «Զանգակ» [http://www.zangak.am/] հրատարակչության կողմից:
 
 
 
 
 
 
 
 
{{DEFAULTSORT:Բաում, Լայման Ֆրենք}}