«Դիարբեքիրի ջարդեր (1895)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
Ֆրանսիայի փոխհյուպատոս Մեյրիէի զեկույցի համաձայն Դիարբեքիրի սանջակի տարածքում 119 գյուղեր, որոնք բաղակացած էին 6000 ընտանիքներից, թալանվել և այրվել էին: Մոտ 30 հազար քրիստոնեաներ կամ սպանվել էին, կամ անհայտ կորել էին: Մասնավորապես Դիարբեքիր քաղաքում առևանգել էին 50 կանանց և աղջիկների, գյուղերում այդ թիվը շատ ավելի մեծ էր: Դիարբեքիր քաղաքի նյութական վնասների չափը գնահատվում էր ըստ Մեյրիէի 2 միլիոն թուրքական ֆունտ, իսկ սպանված քրիստոնեաների թիվը 3000:<br />
Մուսուլմանների մոտ սպանվածների թիվը կազմում էր 195, որոնցից 70-ը սպանվել էին հենց մուսուլմանների կողմից՝ թալանված գույքը բաժանելու ժամանակ:
Ջարդերի ընթացքում մոտ 1500 քրիստոնեաներ կարողացել էին պատսպարվել Ֆրանսիայի հյուպատոսարանում, իսկ մոտ 3000-ը՝ «Սուրբ Հայրեր» տաճարում: Այն թաղամասերում, որոնցում քրիստոնեաները ունեին որոշակի զենք և զինամթերք և կարողացել էին հավաքվել և միավորվել բավարար քանակությամբ՝ ջարդարարները մուտք չեն գործել: Սակայն եռօրյա ջարդերից հետո թուրքակական ուժայինները քրիստոնեաներին զինաթափել են, իսկ մուսուլմանների մոտ թողել էին զենքերը: Շատ հայեր ձերբակալվեցին և կտտաննքերի էին ենթարկվում բանտերում: Թուրքական քաղաքականությունը հասավ նրան, որ անգամ հայ բնակչությունից խլեցին, այն փոքրածավալ օգնությունը, որը տրամադրվել էր անօթևան մնացած ընտանիքներին, իսկ որպես պատճառ էր հանդիսացել էր այն, որ հայ եպիսկոպոսը հրաժարվել էր ստորագրել այն փաստաթղթերը, որոնք փաստագրում էին իբր հայերի մեղավորությունը ջարդերի իրագործման մեջ:
 
== Աղբյուրներ ==