«Հաշմանդամություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
Անձի հաշմանդամությունը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ):
ՀՀ-ում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 25 հանձնաժողով: Դրանցից 3-ը մասնագիտացված են` հոգեբուժական, ակնաբանական և մանկական: <ref>[http://disabilityarmenia.am/am/17/free.html Հաճախ տրվող հարցեր]</ref>
 
Հաշմանդամության մակարդակով բացահայտում են ազգաբնակչության պահանջը բժշկական օգնության տարբեր տեսակների նկատմամբ, որոշում հասարակական ու պետական օգնության չափերը, արտոնություններն աշխատանքում և նյութական ապահովվածությունը։ Կարևոր նշանակություն ունի հաշմանդամության պատճառների ուսումնասիրությունը։
 
2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 193836 հաշմանդամություն ունեցող անձ, որից 8171-ը երեխաներ են:<ref>[http://armstat.am/file/article/sv_06_14a_540.pdf Հաշվառված հաշմանդամների թվաքանակը 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին]</ref>
 
Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 15 %-ը (1.050.000.000 մարդ): <ref>[http://www.who.int/disabilities/world_report/2011/en/ World report on disability]</ref>
 
== «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա ==