«Խոսրով Կոտակ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 3.
'''Խոսրով Գ''' (ծն.թ. անհայտ – վ. [[338]]), [[Մեծ Հայք]]ի Արշակունի թագավոր մոտ [[330]]–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ [[Տրդատ երրորդ|Տրդատ Գ]] Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ [[Սանատրուկ Արշակունին]]։ [[Պարսկաստան|Պարսից]] [[Շապուհ Բ|Շապուհ II]] արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ [[բդեշխ]] [[Բակուր (Աղձնիքի բդեշխ)|Բակուրը]]։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս [[Վրթանես Ա Պարթև]]ի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց [[Աղձնիք]]ն ու [[Միջագետք Հայոց|Հայոց Միջագետքը]]։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ [[Որդունիներ]]ին ու [[Մանավազյաններ]]ին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորբանակ է ուղղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ [[Այրարատ]], գրավեց [[Վաղարշապատ]]ը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին [[Արագածոտն]]ի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր [[Կագովիտ]] գավառի [[Դարույնք]] ամուր բերդում։ [[Վաչե Մամիկոնյան]]ը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և [[
== Գրականություն ==
|