«Որակական ածականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
*Որակական ածականներն ունեն [[Ածականի համեմատության աստիճաններ|համեմատության աստիճաններ]], օրինակ` ''համառ - ավելի համառ - ամենահամառ'', ''բարձրահասակ - ավելի բարձրահասակ - ամենաբարձրահասակ'' և այլն: Որոշ որակական ածականներ, սակայն, իրենց արտահայտած իմաստով պայմանավորված, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ''ամուրի, ամուլ, ազաբ, անջատ, արու, էգ, դատարկ, զուրկ, լերկ, խորթ, խռով, հավասար, աշխետ, մունջ, որձ, հատուկ, որբ, ունայն, փուչ, լի, կույր, կաղ, մերկ, տկլոր, չբեր, ստերջ, այրի, հղի, բոբիկ'' և այլն:
*Որակական ածականներից ածանցների միջոցով կազմվում են փոքրացուցիչ-փաղաքշական և սաստկական իմաստ արտահայտող ածականներ, օրինակ` ''փոքր-փոքրիկ, լուռ-լռին'' և այլն:
*Որակական ածականներից ''-ություն'' ածանցով կազմվում են [[գոյական]]ներ, օրինակ` ''մաքուր-մաքրություն, համառ-համառություն, քաղցր-քաղցրություն'' և այլն:
*Որակական ածականները սովորաբար ունեն [[հականիշ]]ներ, օրինակ` ''բարձր-ցածր, հեռու-մոտ, հաստ-բարակ'' և այլն:
*Որակական ու հարաբերական ածականները տարբերվում են նաև [[Շարահյուսություն|շարահյուսական]] կիրառությամբ: Որակական ածականների մի զգալի մասը կարող է գործածվել [[բայ]]երի հետ` հանդես գալով որպես պարագա, օրինակ` ''գաղտնի մոտենալ, հստակ երևալ'' և այլն:
*Որակական ածականներն ըստ կազմության կարող են լինել ինչպես պարզ, այնպես էլ ածանցավոր կամ բարդ, այնինչ հարաբերական ածականները պարզ լինել չեն կարող. վերջիններս ունենում են միայն բաղադրյալ կազմություն, օրինակ` ''ամառային, քաղաքային, ծովափնյա, գիշերային, ոսկե, աղեղնավոր'' և այլն:
== Ծանոթագրություններ ==