«Որակական ածականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
*Որակական ածականներից ածանցների միջոցով կազմվում են փոքրացուցիչ-փաղաքշական և սաստկական իմաստ արտահայտող ածականներ, օրինակ` ''փոքր-փոքրիկ, լուռ-լռին'' և այլն:
*Որակական ածականներից ''-ություն'' ածանցով կազմվում են [[գոյական]]ներ, օրինակ` ''մաքուր-մաքրություն, համառ-համառություն'' և այլն:
*Որակական ածականները սովորաբար ունեն [[հականիշ]]ներ, օրինակ` ''բարձր-ցածր, հեռու-մոտ, հաստ-բարակ'' և այլն:
*Որակական ու հարաբերական ածականները տարբերվում են նաև շարահյուսական կիրառությամբ: Որակական ածականների մի զգալի մասը կարող է գործածվել [[բայ]]երի հետ` հանդես գալով որպես պարագա, օրինակ` ''գաղտնի մոտենալ, հստակ երևալ'' և այլն:
*Որակական ածականներն ըստ կազմության կարող են լինել ինչպես պարզ, այնպես էլ ածանցավոր կամ բարդ, այնինչ հարաբերական ածականները պարզ լինել չեն կարող. վերջիններս ունենում են միայն բաղադրյալ կազմություն, օրինակ` ''ամառային, քաղաքային, սիրելիծովափնյա, գիշերային, ոսկե, աղեղնավոր'' և այլն:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
*Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 128-131:
*Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987:
[[Կատեգորիա:Ձևաբանություն]]