«Մեծ ճուռակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (19)
No edit summary
Տող 23.
 
== Ընդհանուր բնութագիր ==
Նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը՝ 51-57սմէ, թևերի բացվածքը՝ 113-128 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,2 կգ։ Լայն թևերով գիշատիչ [[թռչուն]] է, մարմնի [[գույն]]ը ներքևից խիստ փոփոխական է՝ դարչնագույնից շիկակարմիր, շիկակարմիր - սպիտակ։ Բաց գույնի անհատների մարմինը ներքևից զոլավոր է, կրծքին կա սպիտակավուն շերտ, պոչի հիմքում՝ բազմաթիվ նեղ զոլեր, դաստակաբիծն ավելի ցայտուն է։ Երիտասարդի պոչի և երկրորդային փետուրների ակնառու երիզաշերտը բացակայում է։ Չուի ընթացքում հաճախ հանդիպում է երամներով։ Կանգը օդում անվստահ է։ Որսի վրա հարձակվում է բարձրությունից կամ հետապնդում է թռիչքի ընթացքում և անվրեպ որսում գետնին։ Բնակվում է տափաստաններում, ճահճուտներում, գետահովիտներում, [[անտառ]]ներում, աղբանոցներում։ Սնվում է կրծողներով, այլ մանր [[կենդանի]]ներով, միջատներով, լեշերով։
 
== Բնադրում ==
Բնադրազույգերը հավանաբար մշտական են ողջ կյանքի ընթացքում։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են [[ապրիլ]]ին։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ծառերին, հազվադեպ՝ ժայռաքիվերին, [[անտառ]]ապատ տարածքներում։ ԴևումԴնում է 55 մմ տրամագծով, [[սպիտակ]]՝ կարմիր-դարչնագույն պտերով 2-4 ձու։ Հիմնականում թխսակալում է էգը՝ 32-33 օր։ Ձագերը ձվից դուրս են գալիս [[մայիս]]ի վերջից [[հունիս]]ի 1-ին կեսը, բնից հեռանում են [[հուլիս]]ի 1-ին տասնօրյակից ամսվա վերջին, երբ արդեն ունակ են անթերեր թռիչքի։ Օգտակար է. ոչնչացնում է մանր կրծողներին։
 
== Պատկերասրահ ==