«Կրծողներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
| ncbi = 9989
}}[[File:Gnagarnas tandsystem, Nordisk familjebok.png|thumb|Կրծողների գանգը]]
'''Կրծողներ''' ({{lang-lat|Rodentia}}), կաթնասունների դասի ամենամեծ կարգը։ Ընդգրկում է [[կաթնասուն]]ների 1/3-ը։ Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 5 սմ - 125 սմ) [[կենդանի]]ներ են։ [[Գլխուղեղ]]ի մեծ կիսագնդերը փոքր են կամ թերզարգացած, հարթ մակերևույթով։ Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն։ Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում։ Ժանիքներ չունեն։ Տարածված են բոլոր [[աշխարհ]]ամասերում։ Հայտնի է ժամանակակից 30 ընտանիք, 400 սեռ, մոտ 2 հզար տեսակ, ԽՍՀՄ-ում՝ 11 ընտանիք, 50 սեռ, 130-ից ավելի տեսակ, ՀՍՍՀ-ում՝ 26 տեսակ։ Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք են վարում, փորում են խոր և բարդ բներ։ Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ։ Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ։ Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ։ Առանձին տեսակներ ([[սկյուռ]], մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի։ Մեծ մասը վնասատուներ են, փչացնում են գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն։ Որոշ տեսակներ ([[արջամուկ]], գետնասկյուռ, ավազամուկ, դաշտամուկ և այլն) [[մարդ]]ու և ընտանի կենդանիների սուր վարակիչ ինչպես նաև հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախտի, էնցեֆալիտների, կատաղության հարուցիչների հիմնական կրողներ և տարածողներ են (լվերի, տզերի միջոցով, անմիջական շփմամբ)։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կրծողներ» էջից