«Կրետակեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (20), →
No edit summary
Տող 17.
}}
'''Կրետակեր''' ({{lang-lat|Pernis apivorus}}), ճուռակների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։
 
== Կառուցվածքը ==
Մարմնի երկարությունը՝ [[43]]-[[53]] սմ է, թևերի բացվածքը՝ [[100]]-[[121]] սմ, կենդանի զանգվածը՝ [[700]] գ։ Գլուխը և վիզը բարեկազմ են, պոչը՝ երկար։ Արուի գլուխը մոխրագույն է, էգինը՝ ավելի դարչնագույն։ Մարմինը վերևից դարչնագույն է, թևատակը՝ նեղ շերտերով, դաստակի հատվածի բիծը՝ մուգ։ Պոչի հիմքում կան [[2]] մուգ շերտեր։ Երիտասարդի գունավորումը փոփոխական է, սովորաբար՝ միատարր դարչնագույն, թևատակը և պոչի ստորին մակերեսը՝ հավասարաչափ զոլավոր։ Առավել հաճախ տեսանելի է թռիչքի պահին կամ չուի ժամանակ։ Կերակրվում է գետնին՝ հորիզոն, դիրքով։ Բնակվում է սաղարթավոր և խառնանտառներում, անտառեզրերին։
 
== Սնունդը ==
[[Պատկեր:Bondrée apivore MHNT.jpg|145px|մինի|ձախից|Ձու]]
Սնվում է առավելապես [[մեղու]]ների և [[կրետ]]ների [[թրթուր]]ներով, մանր ողնաշարավորներով։ Մարմնի կառուցվածքով, ճակատի, բերանի անկյուններում և [[աչք]]երի շուրջը մանր փետուրների առկայությամբ հարմարված է կրետների և մեղուների թրթուրներով սնվելու վտանգավոր ու դժվարին միջոցին։ Ոտքերի փետրազուրկ հատվածները պատված են հաստ, կոշտ, մանր եղջերացած վահանիկներով, որոնք պաշտպանում են գազազած կրետների ու մեղուների հարձակումներից։
 
== Բազմացում ==
Վաղ գարնանային վերադարձը՝ [[ապրիլ]]ի վերջ-[[մայիս]]ի սկզբին՝ փոքր երամներով։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից, կանաչ տերևներից՝ ծառերին։ ԴևումԴնում է [[52]] մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով [[2]] ձու։ Թխսակալում է էգը՝ [[34]]-[[38]] օր (մասնակցում է նաև արուն)։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի [[49]]-րդ օրը՝ լիարժեք փետրածածկով։ Աշնանային չուն՝ [[սեպտեմբեր]]ի վերջին։
{{ՀԲ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կրետակեր» էջից