«Ծվծվուկ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (14) |
հեռացվել է Կատեգորիա:Բույսեր, ավելացվեց Կատեգորիա:Մեխակազգիներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 32.
'''Ծվծվուկ''' (Silene), ծտի փլավ, կաթնիկ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա [[խոտաբույսեր]]ի ցեղ։ Հայտնի է մոտ [[500]] (այլ տվյալներով՝ [[400]]), [[ՀՀ]]-ում՝ [[33]] տեսակ՝ ծվծվուկ ավազուուային (Տ. arenosa), ծվծվուկ արարատյան (Տ. araratica), ծվծվուկ [[Սիսիան]]ի (Տ. sisianica), ծվծվուկ թավածաղիկ (Տ. lasiantha), ծվծվուկ լայնատերեվ (Տ. latifolia) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտու քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, [[մարգագետին]]ներում և այլն, աղբոտում է ցանքերը։ Որոշ տեսակներ՝ ծվծվուկ [[Թալիշ]]ի (Տ. talyschensis) և ծվծվուկ Տատյանայի (Տ. tatjanae) և այլն, բնաշխարհիկներ են։ Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև [[70]] սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը՝ ողկուզանման, գլխիկանման, վահանանման և այլն, [[ծաղիկներ]]ը՝ երկսեռ, հազվադեպ՝ միասեռ, միատուն կամ երկտուն, սպիտակ, վարդագույն, դեղնականաչավուն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Սերմերը տափակ երիկամաձև են։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, [[վիտամիններ]] [[C]], E, կարոտին (A-նախավիտամին են) և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց, «[[կարմիր քամի]]» հիվանդության ժամանակ և այլն։ Որոշ տեսակների մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են [[սնունդ|սննդ]]ի մեջ, իսկ որոշ տեսակներ մշակվում են որպես գեղազարդիչ [[բույս]]։
[[Կատեգորիա:
|