«Ժուլան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 25.
}}
'''Ժուլան''' (''Lanius cristatus''), [[շամփրուկներ]]ի ընտանիքին պատկանող [[թռչուն]]։
 
==Արտաքին կառուցվածք==
Ժուլանը զգալիորեն փոքր է շամփրուկների մյուս տեսակներից։
 
Մարմնի երկարությունը 17սմ է, թն-երիթևերի բացվածքը՝ 24-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20-48 գ։ Կտուցը հաստ է, ծայրը՝ ներքև կեռված, թևերը՝ կարճ, պոչը՝ դարչնագույն կամ սև։ Հասուն արուի գլուխը կապույտ-մոխրագույն է, ակնադիմակը՝ սև, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն, մարմինը ներքևից՝ վարդագույն-սպիտակ։ Էգի մարմինը վերևից դարչնագույն է, ծոծրակը՝ ավելի մոխրագույն, ակնադիմակը՝ ավելի մուգ դարչնագույն, մարմինը ներքևից աղոտ սպիտակ է՝ մոխրագույն թեփուկանման նախշով։ Երիտասարդի մարմինը վերևից խամրած դարչնագույն է, ծոծրակը՝ մոխրավուն՝ վերևից ու ներքևից՝ թեփուկանման նախշերով ծածկված։ Զոհին հետապնդում է բարձր դիրքից, նստում է ծառերի, թփուտների, էլեկտրասյուների վրա։ Տեղից տեղ տեղափոխվում է կարճ թռիչքներով։ Բնակվում է թփուտային խոտածածկ տարածքներում։
 
==Սննդառություն==
Սնվում է [[անողնաշարավորներ]]ով, մանր ողնաշարավորներով։
 
== Տարածվածություն ==
Տարածված է [[Եվրոպա]]յի հարավում՝ [[Իտալիա]]յում, [[Բալկաններ]]ում, [[Փոքր Ասիա]]յում, [[Իրան]]ում, [[Տիբեթ]]ում, [[Չինաստան]]ում, [[Ճապոնիա]]յում, [[Արևմտյան Սիբիր]]ում, [[Ենիսեյ (գետ)|Ենիսեյի]] ափերին, [[Կամչատկա]]յում, [[Կովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում։ <ref>{{cite book|author=Մ. Ս. Ադամյան|title=Հայաստանի թռչունները|publisher=«Արևիկ»|location=Երևան|year=1988|page=էջ 36}}</ref>
 
=== Տարածվածությունը Հայաստանում ===
[[ՀՀ]]-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին՝ զույգերով։ Գերադասում է բնակվել [[անտառ]]ների բացատներում, բաց տարածություններում, որտեղ կան թփուտներ, ինչպես նաև բնակավայրերում ու քաղաքամերձ այգիներում։ Բնադրվում է [[թուփ|թփերի]], [[ծառ]]երի վրա, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, տեղադրում գետնից 60 [[սանտիմետր|սմ]]&nbsp;-&nbsp;3 [[մետր]] բարձր։ Ժուլանի բնադրումը նշված է նաև [[Երևան]]ի քաղաքամերձ անտառներում ու պուրակներում, [[Սևանա լճի ավազան]]ի նորաստեղծ անտառներում։ Մայիս ամսին դնում է 3-6 սպիտակ, վարդագույն կամ նարնջագույն պտերով [[ձու|ձվեր]]։
Տող 40 ⟶ 43՝
== Բազմացում և զարգացում ==
=== Բնադրում ===
Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի վերջին, մայիսից հունիս։ Բները հայտնվում են (թերի և վերջնական ավարտված) մայիսի 2-րդ կեսից հունիսի կեսերը։ Բույնը գավաթաձև, նոսր հյուսվածք է՝ բույսերից։ Բնադրում է փշոտ թփուտներում, բնադրման բարձր խտության դեպքում՝ նաև ոչ փշոտ ծառերին (ուռենի, խնձորենի, նշենի)։ Բույնը պատրաստում է էգը, արուն հսկում է էգին և բույնը։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի վերջին օրերը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի ուշ։ Դնում է 22 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակից վարդագույն՝ դարչնագույն և մոխրագույն-կապտամանուշակագույն պտերով 3-7 ձու։
=== Սերնդի հանդեպ խնամք ===
Թխսակալում է էգը՝ 16&nbsp;օր (1 փուլը տևում է 8-17օր)։ Այդ ընթացքում էգին կեր է բերում նաև արուն։ Ձագերին կերակրում են էգը և արուն։ Ձագերը բնից դուրս են գալիս 15-16-րդ օրը, ևս 2 շաբաթ ծնողների խնամքի տակ ձեռք են բերում ինքնուրույն թռչելու ունակություն։ Օգոստոսին հայտնվում են մեծ քանակությամբ երիտասարդ թռչուններ։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը։
 
== Նշանակություն ==
Թվաքանակի գերազանցությամբ օգտակար է վնասատու [[մորեխներ]]ի և [[բզեզներ]]ի ոչնչացման գործում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ժուլան» էջից