«Գևորգ Լիանոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
 
'''Գևորգ Մարտինի Լիանոսյան''' ({{lang-ru|Георгий Степанович Лианозов}}) ([[1835]] - [[1906]])` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը [[Ռուսական կայսրություն]]ում։
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Գևորգ Մարտինի Լիանոսյան
| ստորագրություն =
}}
 
'''Գևորգ Մարտինի Լիանոսյան''' ({{lang-ru|Георгий Степанович Лианозов}}) ([[1835]] - [[1906]])` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը [[Ռուսական կայսրություն]]ում։
 
== Կենսագրություն ==
Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Սղնախ]] քաղաքում [[1835]] թ-ին։
 
Հանդիսացել է գործող պետական խորհրդական, «կոմերցիայի գործիչ», մոսկովյան 1-ին դասի վաճառական։ [[1870]]-[[1874]] թթ. եղել է Մոսկվայի կոմերցիան դատարանի ատենակալ <ref name="arthall">[http://www.armenianarthall.com/index2.php?newsid=139 Клан Лианосян-Лианозовых]</ref>: Գևորգ Լիանոսյանը հայտնի է եղել նաև որպես որսի մեծ սիրահար <ref name="ourbaku"/>
 
== Խավիարի արտադրություն ==
[[1882]] թ-ից հանդիսացել է «Утоли мои печали» համայնքի պատվավոր անդամ։ Եղել է Մոսկվայի պատվավոր քաղաքացի։ Աջակցել է Ալեքսանդրովյան ողորմության քույրերի համայնքին։ Հանդիսացել է նաև Կասպարովյան հայկական որբանոցի ավագ անդամ։
Գևորգ Լիանոսյանը դարձել է խավիարի ընտանեկան արտադրության տնօրինողը իր եղբայր [[Ստեփան Մարտինի Լիանոսյան]]ի մահից հետո։ Վերջինս [[1873]] թ-ին ստացել էր պարսից շահի կողմից 5 տարով թույլատվություն մենաշնորհային հիմունքներով զբաղվելու [[Կասպից ծով]]ի խավիարի արտադրությամբ։
 
Գևորգ Լիանոսյանը 80-ականներին հիմնում է [[Պարսկաստան]]ի Էնզելի նավահանգստում խավիարի արտադրության ֆաբրիկա ու սկսում է մեծ ծավալներով խավիարի արտահանումը դեպի ռուսական ու եվրոպական շուկաներ՝ դարձնելով այն «Ռուսական բրենդ» : Գևորգ Լիանոսյանը դիմում է ռուսական կառավարությանը Կասպից ծովի խավիարի արտադրության թույլատրվություն ստանալու համար։ [[1890]] թ-ի [[մարտի 22]]-ին Լևորգ Լիանոսյանը ստորագրում է պայմանագիր Ռուսական կայսրության կառավարության հետ 25 տարով <ref name="arthall"/>։
1888 թ-ին ձեռք է բերել Ալտուֆյևո գյուղը Մոսկվայի մոտակայքում ու Ալտուֆյևոյի ու Սավելևյան երկաթգծի կայանի միջնամասում կառուցում է ամառանոցային ավան, որը դարձել է Մոսկվայի ներկայիս շրջան Լիանոզովոյի հիմքը։ Լիանոսյանի ազգանունը պահպանվում է նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Այսօր Լիանոզովո անվանումն է կրում թաղամասը, համանուն կայանը, էլեկտրոմեխանիկական գործարանը, երշիկի գործարանը, կաթի կոմբինատը ու մշակույթի ու հանգստի այգին։
 
1890-ականներին նա դառնում է Կասպից ծովի ու իր մեջ թափվող բոլոր գետերում խոշորագույն ձկնարտադրող ու խավիարի արտադրողը։ Այդ շրջանում թկնարտադրությամբ ու խավիարի արտադրությամբ զբաղվող գործարարների ընդհանուր համախառն ներքին արդյունքը կազմում էր շուրջ 600 000 ռուբլի, 20-րդ դարի սկզբից մինչև 1906 թ-ը այն հասավ 900 000-ի, իսկ 1907-1915 թթ-ին՝ 2,25 մլն ռուբլի <ref name="arthall"/>։
19-րդ դարի 80-ական թթ-ին հիմնել է սև խավիարի ֆաբրիկա Պասկաստանի Էնզելի նավահանգստում։ Ստանալով մենաշնորհային դիրք՝ Գևորգ Լիանոսյանը սև խավիարը դարձրել է աշխարհահռչակ ռուսական ապրանքանիշ։
 
20-րդ դարի սկզբում Լիանոսյանների ձկնարդյունաբերական արտադրությունը ներառում էր էլեկտրակայաններ, սառնարանային տարածքներ, հեռախոսային կապ, մեխանիկական ու այլ արհեստանոցներ, 20 նավերից բաղկացած նավատորմ, այդ թվում երկու մեծ շոգենավ, որոնցից մեկի անունն էր «Պիրոգով», մյուսինը՝ «Մարտին»՝ ի պատիվ Մարտին Լիանոսյան ավագի: Արտադրության մեջ զբաղված էր 5900 մարդ։ Մինչև 1914 թ-ը կապիտալ ներդրումների ծավալը կազմում էր 3 մլն 380 հազար ֆրանկ, իսկ 1916-ին՝ 9 մլն <ref name="arthall"/>։
 
[[1917]] թ-ին Լիանոսյանների ձկնարդյունաբերական պայմանագիրը չեղյալ է համարվել բոլվևիկյան իշխանության կողմից<ref name="arthall"/>։
 
== Նավթի արտադրություն ==
Նավթի արտադրությամբ Լիանոսյանները սկսել են զբաղվել, երբ [[1872]] թ-ին [[Ստեփան Մարտինի Լիանոսյան]]ը ձեռք բերեց աճյուրդի հանված 6 նավթահորեր, որոնք ունեին ընդհանուր առմամբ 4599 փութ նավթ արտադրողականություն՝ վճարելով 26 220 ռուբլի նախնական 1310 ռուբլի նախնական գումարի դիմաց <ref name="ourbaku">[http://www.ourbaku.com/index.php5/%D0%9B%D0%B8%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B7%D0%BE%D0%B2_%D0%93%D0%B5%D0%BE%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9_%D0%9C%D0%B0%D1%80%D1%82%D1%8B%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87_-_%D0%BD%D0%B5%D1%84%D1%82%D0%B5%D0%BF%D1%80%D0%BE%D0%BC%D1%8B%D1%88%D0%BB%D0%B5%D0%BD%D0%BD%D0%B8%D0%BA Лианозов Георгий Мартынович - нефтепромышленник ]</ref>։
 
== Լիանոզովո ավան ==
[[1888]] թ-ին ձեռք է բերել Ալտուֆյևո գյուղը Մոսկվայի մոտակայքում ու Ալտուֆյևոյի ու Սավելևյան երկաթգծի կայանի միջնամասում, հատելով անտառի մի մասը <ref name="ourbaku"/>, կառուցում է այստեղ առանձնատուն, որի մոտակայքում սկսում է կառուցել ամառանոցային ավան, որը դարձել է Մոսկվայի ներկայիս շրջան Լիանոզովոյի հիմքը։ Գաղափարը ծնվել է այն մտքի հիման վրա, որ դեռևս 19-րդ դարում տարածում էր ստացել Հյուսիսային ու Սավյոլովսկի երկաթգծային ուղիները։ Կանխատեսելով գործընթացը՝ Գևորգ Լիանոսյանը սկսել է իրականացնել ամառանոցային ավանի շինարարությունը։
 
Շինարարությունը այստեղ սկսվել է 1903 թ-ին։ Կառուցվել է մոդերն ոճի մոտ100 երկհարկանի տուն՝ գեղեցիկ պատժգամփներով ու մուտքով, որոնք բնակեցվել են Մոսկվայի մեծահարուստ գործարարների կողմից։ Այստեղ շուտով անկացվել է հեռախոսային գիծ ու ճանապարհ, ինչպես նաև երկաթգծային կայան <ref name="hayazg">[http://ru.hayazg.info/%D0%9B%D0%B8%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B7%D0%BE%D0%B2_%D0%93%D0%B5%D0%BE%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9_%D0%9C%D0%B0%D1%80%D1%82%D1%8B%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 Лианозов Георгий Мартынович]</ref>, իսկ կայանի մոտ կառուցվել է սայլերի համար կանգառ <ref name="ourbaku"/>: Ավանի փողոցները ունեին հետևյալ անվանումները՝ Արխանգելյան, Վլադիմիրյան, Կոստրոմյան, Պսկովյան, Նովգորոդյան <ref name="hayazg"/>։
 
1888 թ-ին ձեռք է բերել Ալտուֆյևո գյուղը Մոսկվայի մոտակայքում ու Ալտուֆյևոյի ու Սավելևյան երկաթգծի կայանի միջնամասում կառուցում է ամառանոցային ավան, որը դարձել է Մոսկվայի ներկայիս շրջան Լիանոզովոյի հիմքը։ Լիանոսյանի ազգանունը պահպանվում է նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Այսօր Լիանոզովո անվանումն է կրում թաղամասը, համանուն կայանը, էլեկտրոմեխանիկական գործարանը, երշիկի գործարանը, կաթի կոմբինատը ու մշակույթի ու հանգստի այգին։
 
== Բարեգործական գործունեություն ==
[[1882]] թ-ից հանդիսացել է «Утоли мои печали» համայնքի պատվավոր անդամ։ Եղել է Մոսկվայի պատվավոր քաղաքացի։ Աջակցել է Ալեքսանդրովյան ողորմության քույրերի համայնքին։ Հանդիսացել է նաև Կասպարովյան հայկական որբանոցի ավագ անդամ։անդամ <ref name="arthall"/>։
 
Նա նաև հանդիսացել է Մոկովյան բանտային կոմիտեյի անդամ ու իրականացնում էր աջակցությունը բանտարկյալներին <ref name="ourbaku"/>։
 
[1895] թ-ին Կրասնոյի-Սելո ավանում իր նվիրատվությամբ կառուցել է Սբ. Նիկոլայ Հրաշագործի անվան եկեղեցի։
 
== Ընտանիքը ==
Գևորգ Լիանոսյանը ուներ երեք որդի՝ [[Մարտին Լիանոսյան|Մարտին]], [[Ստեփան Գևորգի Լիանոսյան|Ստեփան]] ու [[Լևոն Լիանոսյան|Լևոն]]։ Մարտինը ու Լևոնը շարունակել են հոր խավիարի գործը, իսկ Ստեփանը դարձել է 20-րդ դարի [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] խոշորագույն նավթարդյունաբերողը ու գեներալ [[Յուդենիչ]]ի Հյուսիս-արևմտյան կառավարության ղեկավարը։
 
Լիանոսյանների տունը Մոսկվայում գտնվում էր Փոքր Գնեզդնիկովսկի նրբանցք 7 հասցեով, որտեղ այժմ գտնվում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների տունը։ Մոսկվայում նրանք ունեին ևս երկու տուն՝ Մավրիտանյան դղյակը Վոզդվիժենսկի փողոցում ու մեկ տուն Գազետնի նրբանցքում, որն այսօր հայտնի է որպես Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի շենքը՝ Կամերգերսկի նրբանցքում <ref name="arthall"/>։ Այս բոլոր տները հեղափոխությունից հետո իսկույն ազգայնացվել են բոլշևիկների կողմից։
 
== Կյանքի վերջին տարիները ու մահ ==
Գևորգ Լիանոսյանը կյանքի մեծամասնությունը ապրել է [[Մոսկվա]]յում, որտեղ և մահացել է 1906 թ-ին՝ թողնելով մեծահարուստ կառողությունը իր երեք որդիներին։
 
Լիանոսյանը թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատան դիմաց գտնվող [[Հայկական գերեզմանատանը]]` Պրոսնենսկի շրջանում։ Գերեզմանը չի պահպանվել <ref name="ourbaku"/>։
 
== Հղումներ ==
1442

edits