«Ծառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Տնկարկների ծառերի [[բուն]]ը բարձր է, գրեթե գլանաձև, իսկ սաղարթը՝ փոքր, բարձր դիրքով։ Բաց տարածություններում աճող ծառերի բունը կարճ է, հաստ, հիմքում լայնացած, սաղարթն սկսվում է ցածրից։ [[Միաշաքիլ]] ծառերն ունենում են բարակ, սնամեջ ([[բամբուկ]]ներ), թույլ ճյուղավորված ([[վիշապածառ]]) կամ չճյուղավորված, բայց խոշոր [[տերև]]ներով ([[արմավենի]]) բներ։ Առավել բարձրաբուն ծառերից են [[սեքվոյա]]ները, [[դուգլասյան սոճի]]ն ([[եղևնի]]ն) և [[էվկալիպտ]]ները (100-110 մ), առավել հաստաբուն են [[բաոբաբ]]ները (տրամագիծը՝ մինչև 9 մ), ամենաերկարակյացները՝ սեկվոյան, բաոբաբը՝ 3000-5000 տարի։
=== Ծառաեսակներ ===
Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու (լատիներեն անվանումը՝ Crataegus L.) տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։
 
Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։
 
Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։
 
Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալունպատակով։Պտուղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով։ Չհասունացած ընկույզից (հարուստ է C վիտամինով) պատրաստում են մուրաբա, հասուն սերմերն օգտագործվում են խոհարարական, հրուշակեղենի արտադրության մեջ և յուղ ստանալու համար։ Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ։ Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկանյութ, եթերայուղեր։ Ընկուզենու տերևներն ունեն միջատասպան հատկություն, որի պատճառը տերևներում պարունակվող յուգլոն ներկանյութն է։ Յուգլոնն ազդում է նաև մարդկանց վրա. առաջացնում է գլխացավ և ընդհանուր թուլություն։ Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երկար մնալ ընկուզենու մոտ։Ուռենի (Salix), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ։ Հայտնի է 300 տեսակ, որոնք տարածված են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում։ Հայաստանում հայտնի է 10 տեսակ՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների շրջակայքում, խոնավ վայրերում։Բաոբաբն աշխարհի ամենահաստաբուն ծառերից է։ Հայտնի է Բաոբաբի 8 տեսակ, որոնցից 7-ն աճում է Աֆրիկայի չոր սավանաներում, իսկ մեկն՝ Ավստրալիայում։ 10 մ բնի շրջանագիծ ունեցող ծառն ունի ընդամենը 18-25 մ բարձրություն։ Էլ ավելի մեծ է ծառի սաղարթը. գրեթե հորիզոնական դիրքով տարածվող հաստ ճյուղերը, որոնք սկիզբ են առնում ծառաբնի վերին մասից, կազմում են մինչև 40 մ տրամագծով սաղարթ։ Ձմռանը, երբ Աֆրիկայում չորային շրջան է, ծառի տերևները թափվում են և Բաոբաբն ընդունում է արտասովոր տեսք՝ այն նմանվում է արմատներն ի վեր աճող ծառի։
 
Ըստ աֆրիկյան ժողովուրդների առասպելի՝ Արարիչը Բաոբաբին տնկեց Կոնգո գետի հովտում, սակայն ծառը բողոքեց բարձր խոնավությունից։ Այնուհետև Արարիչը Բաոբաբին տնկեց Լուսնի լեռան լանջին, սակայն նա շարունակում էր բողոքել։ Տերը, զայրանալով, պոկեց ծառն ու նետեց աֆրիկյան չոր հողի վրա։ Այդ օրվանից Բաոբաբն աճում է արմատները դեպի վեր։
 
== Ալոճենի ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծառ» էջից