«Եղջերավոր արտույտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 33.
Մարմնի երկարությունը 14-17 սմ է, թևերի բացվածքը՝ 30-35 սմ, կենդանի զանգվածը՝ 36-39 գ։
 
Մարմինը բաց դարչնագույն է, դիմային մասը՝ ինքնատիպ սև ու սպիտակավուն նախշերով։ Հասուն արուի գլխի 2 կողմերում կան սովորականից երկար, սև փետուրներ, որոնք նմանվում են «եղջյուրների» (այստեղից՝ անվանումը), իսկ կրծքին՝ սև, լայն շերտ։ Էգի կրծքի շերտը նեղ է, «եղջյուրները»՝ կարճ։ Երիտասարդի մարմինը մուգ է, վերևից՝ սպիտակ պտերով։ Օրվա մեծ մասն անցկացնում է գետնին։ Բնակվում Էէ լեռնատափաստաններում, ալպյան մարգագետիններում։
 
Եղջերավոր արտույտի մարմնի վերին մասը մոխրագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, պոչի փետուրները սև՝ սպիտակավուն եզրով, գլխի երկու կողմերում կան սովորականից երկար սև փետուրներ, որոնք նմանվում են եղջյուրների։ Կոկորդը դեղնավուն է։ Կտնառքի և այտերի հատվածը սև է, ճակատը սև է՝ պիտակավուն շերտով, ականջների մոտ փետուրները դեղնավուն են, որովայնը սպիտակ է։
Տող 44.
Ձմռանը մեծ երամներով հանդիպում է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային շրջանների ցածրադիր վայրերում։ <br />
Սնվում է [[սերմ]]երով և [[միջատ]]ներով։
 
== Տարածվածությունը ==
Տարածված է [[Եվրոպա]]յում, [[Աֆրիկա]]յում, [[Ասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի տափաստաններում։ <ref>{{cite book|author=Մ. Ս. Ադամյան|title=Հայաստանի թռչունները|publisher=«Արևիկ»|location=Երևան|year=1988|page=էջ 13}}</ref>