«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 43.
 
== Առկայացման (տարորոշման) քերականական կարգ ==
[[Առկայացման քերականական կարգ|Առկայացման կարգը]] ձևավորվում է '''ս''', '''դ''', '''ն''', '''ը''' հոդերի միջոցով, որոնք, դրվելով գոյականների կամ գոյականաբար գործածված բառերի վրա, նրանց բառային իմաստը քերականորեն տարորշում են տարբեր մասնավորումներով կամ պարզապես որոշյալության միջոցով։ Հմմտ. ''Նա երգ է լսում'' // ''Նա լսեց իր սիրած երգը:'' ''Գրիչ տուր'' // ''Գրիչդ տուր''։ ''Ժամացույց եմ գնել'' // ''Ժամացույցս չկա''։
 
Չնայած իմաստային տարբերություններին՝ բոլոր հոդերի համար ընդհանուր է բառերի առարկայական վերաբերության տարորշումը։ Գոյականի ցույց տված առարկան հոդով տարբերում, որոշակի ենք դարձնում՝ ի տարբերություն բառերի անհոդ գործածության։