«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 67.
Բջջապլազմայում հայտնաբերվել են [[ԴՆԹ]]-ի ոչ մեծ, արտաքրոմոսոմային օղակաձև մոլեկուլներ, որոնք բակտերիաների բաժանման ժամանակ պատճենահանվում են և անցնում դուստր բջիջների մեջ: Դրանք կոչվում են բակտերիային [[պլազմիդ]]ներ: Վերջիններս տարբերվում են իրենց չափերով, խոշորները պարունակում են ավելի քան 100 գեն: Պլազմիդները կարող են մեկ բակտերիայից տեղափոխվել մյուսի մեջ՝ իրենց հետ տանելով ոչ միայն սեփական, այլև բակտերիաների քրոմոսոմի գեները: Շատ պլազմիդներ, ընկնելով բակտերիային բջջի մեջ, վերջինիս տալիս են նոր հատկություններ. օրինակ՝ հայտնի են պլազմիդներ, որոնք աղիքային ցուպիկների ոչ ախտածին տարատեսակները փոխարկում են ախտածնի, և դա կապված է պլազմիդներում թունավոր նյութերի սինթեզը հսկող գեների առկայության հետ: Հաճախ պլազմիդում թույնի առաջացումը հսկող զեները զուգակցվում են մարդու և կենդանիների օրգանիզմներում բակտերիաների ընտելացումն ապահովող զեների հետ: Այդպիսի զուգակցումը 1 պլազմիդում աղիքային ցուպիկը փոխարկում է ծանր վարակների հարուցչի: Հակաբիոտիկների և թույների նկատմամբ բակտերիաներին կայունություն տվող պլազմիդների հատկությունը պայմանավորված է ֆերմենտների սինթեզը հսկող՝ հակաբիոտիկը քայքայող գեների առկայությամբ: Օրինակ՝ [[պենիցիլին]]ի շարքի հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ապահովում է [[լակտամազ]] ֆերմենտը (քայքայում է հակաբիոտիկի մոլեկուլի լակտամային օղակը):
 
Առանձին պլազմիդներում կարող եԵնեն լինել զեներգեներ, որոնք հսկում են մի քանի բուժիչ պատրաստուկների ([[պենիցիլին]], [[կանամիցին]], [[տետրացիկլին]] և այլն) նկատմամբ կայունությունը: Այդպիսի [[պլազմիդներ]]ը, որպես կանոն, տեղափոխվում են անպլազմիդ բակտերիաների մեջ, որը վտանգ է ստեղծում դրանց լայն տարածմանը բակտերիաների միջավայր, այդ թվում նաև հիվանդածին, և սահմանափակում է բուժիչ նպատակով հակաբիոտիկների օգտագործման հնարավորությունը: բակտերիաների քրոմոսոմների ու պլազմիդների ֆունկցիաների և կառուցվածքի ուսումնասիրությամբ բացահայտվեց զեների տեղափոխման ([[գենոմ]]ի մի հատվածից մյուսը կամ այլ բակտերիաների գենոմներ) հատկությունը: Գեների շարժունությունը կապված է գենոմում հատուկ կառուցվածքների առկայության հետ: Ներկայումս զգալիորեն զարգացել են [[գենետիկական ինժեներիա]]ն և [[կենսատեխնոլոգիա]]ն՝ արդյունաբերական մեթոդների ամբողջությունը, որոնք միկրոօրգանիզմներն օգտագործում են ժողտնտեսության համար արժեքավոր նյութերի (ֆերմենտներ, հակաբիոտիկներ, հորմոններ) արտադրության համար:
 
== Դերը կենսոլորտում ==