«Քենեթ Գրեհեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
 
==Գրքի հանձնարարականը==
Հեքիաթասաց Քենեթը՝ ուռիների ու բարդիների աշխարհից, թելիկ-մելիկ աղջիկների և քաջ ու անվախ տղաների համար: «Քամին ուռիների մեջ» հեքիաթի հերոսները կենդանիներ են, որոնք օժտված են մարդկային հատկանիշներով՝ ընկերություն ու դավաճանություն, ազնվություն ու խաբեություն, խոհեմություն ու խենթություն. բարի, համեստ Խլուրդը, խելամիտ, խելացի Ջրամուկը, արդարամիտ, մռայլ Գորշուկը և կենսուրախ, թեթևամիտ դոդոշը: «Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը, անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մեջ: Կարդացողին թվում է՝ այդ հերոսները իր ընկերներն են, միասին թափառել են աշխարհեաշխարհ, ճաշակել բարին ու չարը և մնացել այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ են եկել: Այնուամենայնիվ, այս պատմությունը ոչ թե կենդանիների, այլ մարդկանց մասին է: Այս վիպակը կյանքի մասին է՝ ժամանակի, որը գետի նման հոսում է իր հունով և իր հետ տանում ամեն ինչ:
 
[[Կատեգորիա:Բրիտանացի գրողներ]]