«Բաղնիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Ուստի կանոնավոր հաճախումները բաղնիք նպաստում են մարմնի քաշը կայուն պահելուն: Սակայն նիհարելու նպատակով բաղնիքային արարողություն չի կարելի կատարել առանց բժշկի խորհրդի:
== Տեսակներ ==
[[Image:Sauna 2.jpg|thumb|250px200px||Ժամանակակից սաունա]]
Առավել տարածված են [[ռուսական բաղնիք|ռուսական]] (գոլորշիով) և [[ֆիննական բաղնիք|ֆիննական]] (չոր օդով՝ սաունա) բաղնիքները: Դրանք տարբերվում են շոգեսենյակում օդի ջերմաստիճանով և խոնավությամբ: Եթե ռուսական բաղնիքում ջերմաստիճանը հասնում է 55-60°C (առավելագույնը՝ 70°C), հարաբերական խոնավությունը՝ 80-90 %, ապա սաունայում համապատասխանաբար 70-90°C, 5-15%: Սաունայում բարձր ջերմաստիճանն ավելի տանելի է, քան գոլորշիով բաղնիքում, որտեղ բարձր ջերմաստիճանից սահմանափակվում է քրտնարտադրությունը: Միևնույն ժամանակ, այդպիսի ջերմաստիճանը բարձրացնում է բաղնիքային արարողության ազդեցությունը: Դրա համար ավելով շոգեհարվելը, ինչպես ռուսական բաղնիքում, սաունայում խորհուրդ չի տրվում, քանի որ նման դեպքում, կապված մերսման և բարձր ջերմաստիճանի ազդեցության զուգակցման, ինչպես նաև խոնավության բարձրացման հետ, աճում է օրգանիզմի բեռնվածությունը: Սաունա հաճախելիս հարկավոր է մերսում կատարել անպայման շոգեսենյակից դուրս գալուց 10-15 րոպեից ոչ շուտ: Խորհուրդ չի տրվում նաև սաունայի շոգեսենյակում ջերմաստիճանը հասցնել 90°C-ից բարձր, թեպետ նշված է, որ վերականգնող, գործընթացների ուժգնությունը սաունայում պայմանավորված է բարձր ջերմաստիճանով:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բաղնիք» էջից