«Բաղնիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բաղնիք''', հատուկ սարքավորված շինություն, որը նախատեսված է մարմինը ջրով (տաք օդի կամ գոլորշու զ...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Բաղնիք''', հատուկ սարքավորված շինություն, որը նախատեսված է [[մարմին]]ը ջրով (տաք օդի կամ գոլորշու զուգակցմամբ) լվանալու համար: Հայտնի է եղել դեռևս հին ժամանակներից, [[միջնադարյան Հայաստան]]ում բաղնիք եղել է նաև բուժման, հանդիպումների, մրցումների և ծիսակատարությունների վայր: Ճարտարապետական արժեք ունեն [[Գառնիի հեթանոսական տաճար|Գառնիի]] (2-3-րդ դարեր), [[Դվին|Դվինի]] (6-7-րդ դարեր), [[Ամբերդ|Ամբերդի]] (10-11-րդ դդ դարեր), [[Անիի Բագրատունիների պալատ]]ի (9-12րդ դարեր) և [[Հոնենց տոհմ]]ի (12-13-րդ դարեր), [[Երևանի բաղնիք|Երևան]]ի (13-19-րդ դարեր), [[Գյումրի|Գյումրու]] (19-րդ դար) բաղնիքները:
== Բուժական ազդեցություն ==
Բաղնիքների հիմնական ազդող գործոնը [[գոլորշի|գոլորշին]] է (շոգեբաղնիք): Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ արյունատար անոթները լայնանում են, բարելավվում է [[մաշկ|մաշկի]], [[մկաններ|մկանների]], [[հոդեր|հոդերի]], [[ներքին օրգաններ]]ի արյունամատակարարումը, հաճախանում է [[սիրտ|սրտի]] կծկումների թիվը, արագանում է [[նյութափոխանակություն]]ը, ավելանում թթվածնի հանդեպ պահանջը և ածխաթթու գազի հեռացումը: Ուժեղանում է [[քրտնագեղձեր]]ի և [[ճարպագեղձեր]]ի գործունեությունը, սկսվում է առատ քրտնարտադրություն, որը նպաստում է ոչ միայն մաշկի լավ մաքրմանը, այլև նյութափոխանակության արգասիքների արագ հեռացմանը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բաղնիք» էջից