«Մոխրագույն սագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = Մոխրագույն սագ | regnum = Կենդանիներ |image file=Greylag Goose (Anser anser).jpg |image descr = |...»:
 
No edit summary
Տող 19.
== Կառուցվածք ==
Մարմնի երկարությունը՝ [[75]]-[[90]] սմ է, թևերի բացվածքը՝ [[147]]-[[180]] սմ, կենդանի զանգվածը՝ 2,5-4,4 (հազվադեպ՝ [[6]]) կգ Փետրածածկը դարչնագույն-մոխրագույն է, ոտքերը՝ վարդագույն, գլուխը և կտուցը՝ մեծ: Թռչելիս վերևից ակնառու են բաց մոխրագույն դաստակաթևը և գոտկատեղը: Կտուցը նարնջագույն է: Երիտասարդը թվացյալ խայտավոր է. մեջքին և կողքերին ցայտուն բաց գույնի գծերը բացակայում են: Խիստ հնչեղ ձայնով թռչուն է. թռիչքի ընթացքում լսելի են եռահընչյուն ճիչեր: Մոխրագույն սագերը թռչում են՝ սեպաձև երամ կազմած ([[30]]-[[100]] թռչուն)՝ սագերին բնորոշ կռնչոցով: Բնակվում է եղեգի ու ջրեղեգի առկայությամբ ջրային տարածքներում, կեր է փնտրում դաշտերում: Սնվում է ջրային և դաշտային խոտաբույսերով, [[անողնաշարավորներ]]ով, սերմնահատիկներով: Բույնը բավական ծավալուն է (տրամագիծը՝ [[110]]-[[180]] սմ)՝ եղեգի ցողունների և այլ ջրային բույսերի կույտ՝ լճակների ափեզրի խիտ եղեգնուտում:
[[Կատեգորիա:Թռչուններ]]
{{ՀԲ}}
== Բազմացում ==
Ձվերը բներում հայտնվում են մարտի վերջից [[մայիսի 1]]-ին կեսին: Դնում է [[86]] մմ տրամագծով, սպիտակ [[4]]-[[6]] ձու ([[1]] ձվի զանգվածը՝ 167,8-[[185]] գ է՝ մայր թռչունի միջին կենդանի զանգվածի 5,3%-ը): Թխսակալում է էգը՝ [[27]]-[[28]] օր. բնից հեռանալիս ձվերը քողարկում է սեփական աղվափետուրներով ու եղեգի տերևներով: Ձագերը բներում հայտնվում են [[մայիս]]ի վերջ [[հունիս]]ին: Ներկայումս [[ՀՀ]] տարածքում Մոխրագույն սագերի թվաքանակը և բնադրման համակեցությունները խիստ կրճատվել են: [[1998]]-[[2005]]-ին կենսապայմանների և պահպանության միջոցների բացակայության, որսագողության ու տնային պայմաններում բազմացնելու նպատակով ձվերը հավաքելու հետևանքով [[Արարատյան դաշտ]]ում բնադրումը խիստ կասկածելի է: Կարիք ունի անհատ, պաշտպանության: Գրանցված է [[ՀՀ]] [[Կարմիր գիրք|Կարմիր գրք]]ում:
[[Կատեգորիա:Թռչուններ]]
{{ՀԲ}}