«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
== Գենետիկա ==
[[File:plasmid (english).svg|300px|thumb|right| [[Պլազմիդ|Պլազմիդով]] բակտերիա]]
Բակտերիաներին բնորոշ բոլոր հատկանիշները որոշվում են ֆերմենտների և բջջային այլ սպիտակուցների կառուցվածքի մեջ մտնող պոլիպեպտիդներրի հատկություններով: Բակտերիաների գենետիկական ինֆորմացիան գրանցված է ԴՆԹ-ի նուկլեոտիդների առանձնահատուկ հաջորդականության տեսքով: Բակտերիաների մեծամասնությունը որպես քրոմոսոմ ունի ԴՆԹ-ի 1 մոլեկուլ, որը պարունակում է 1-3 հազար գեն: Վերջիններս ենթարկվում են մուտացիաների, այսինքն առաջանում են փոփոխություններ նուկլեոտիդների հաջորդականության մեջ: Մուտացիայի կարող է ենթարկվել բակտերիաների ցանկացած գեն, և քանի որ վերջիններս հսկում են կենսականորեն անհրաժեշտ միացությունների սինթեզը, ապա այդպիսի մուտացիան բակտերիաների համար կարող է մահացու լինել: