«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
 
== Աճ և բազմացում ==
[[File:E.-coli-growth.gif|thumb|right|280px|''[[Աղիքային ցուպիկ]]''<ref>{{cite journal|author=Stewart EJ, Madden R, Paul G, Taddei F |title=Aging and death in an organism that reproduces by morphologically symmetric division |journal=PLoS Biol. |volume=3 |issue=2 |pages=e45 |year=2005 |pmid=15685293 |doi=10.1371/journal.pbio.0030045|pmc=546039}}</ref> բակտերիաների գաղութի աճը]]
Բակտերիաներ բազմանում են կիսման եղանակով, և առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ևն նման են մայրական բջջին: Արհեստական պայմաններում բակտերիաների աճեցման համար օգտագործում են սննդարար միջավայրեր, հիմնականում [[մսապեպտոնային արգանակ]] և [[մսապեպտոնային ագար]], որոնցում բազմացման արագությունը շատ բարձր է: Մոտավորապես յուրաքանչյուր 20 րոպեում բակտերիաներ կիսվում են՝ առաջացնելով 2 դուստր բջիջներ: Հետևաբար, լավ սննդամիջավայրում աճեցվող բակտերիաների 1 բջջից 10 ժ հետո կառաջանա 1000000000 սերունդ: Եվ եթե սննդարար միջավայրում բազմացումը սահմանափակ չլիներ, ապա 24 ժ հետո 1 բակտերիայից կստացվեր 102՝ բջիջ՝ մոտ 4 հազար տ զանգվածով: Իրականում սննդարար միջավայրում բջիջների կիսման մեծ արագությունը դիտվում է շատ կարճ ժամանակ, որովհետև միջավայրի սննդարար նյութերն արագ սպառվում են, և կուտակվում են բակտերիաների վրա վնասակար ազդող փոխանակության արգասիքները: Ախտածին բակտերիաների բազմացման արագությունն օրգանիզմում զգալիորեն փոքր է, քան արհեստական սննդամիջավայրում: