«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
== Քիմիական կազմ ==
[[File:Average prokaryote cell- en.svg|thumb|right|Բակտերիալ բջջի կառուցվածքը, գրամ դրական բակտերիայի օրինակով]]
Քիմիական կազմությամբ բակտերիաներ չեն տարբերվում օրգանիզմի մյուս բջիջներից: Դրանց բջիջը պարունակում է ջուր (70-85%), [[նուկլեինաթթուներ]], [[սպիտակուցներ]], [[բազմաշաքարներ]], ճարպային նյութեր, [[ամինաթթուներ]], անօրգանական աղեր և այլ միացություններ: Բակտերիաների կենսագործունեությանը մասնակցում են ֆերմենտներ, որոնց մի մասը գործում է միայն բջջի ներսում (էնդոֆերմենտներ) և ապահովում սինթեզի, շնչառության ու այլ գործընթացները, մյուսները (էկզոֆերմենտներ) բակտերիաների կողմից արտադրվում են շրջակա միջավայր: Բնականոն կենսագործունեության համար բակտերիաներ պետք է ապահովված լինեն ածխածնով և ազոտով: Որոշ տեսակներ ([[ավտոտրոֆներ|ավտոտրոֆներ]]) օգտագործում են անօրգանական ածխածին ([[ածխաթթու գազ]]ի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները ([[հետերոտրոֆներ]]), որոնցից են ախտածին բակտերիաներ՝ օրգական միացություններ: