«Էթիլեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
== Կիրառում ==
Էթիլենը կարևորագույն ալկեններից է, արտադրվում է հսկայական քանակներով և կիրառվում օրգանական տարբեր նյութերի` պոլիէթիլենի, պոլիքառաֆտորէթիլենի (տեֆլոն), սպիրտների (էթանոլի և էթիլենգլիկոլի), ացետալդեհիդի, քացախաթթվի, հալոգենածանցյալների և շատ ուրիշ օրգանական նյութերի ստացման համար: Շատ նյութեր, որոնք ստացվել են էթիլենից, իրենք են հումք ծառայում հետագա սինթեզների համար: Կարևոր է նշել, որ էթիլենը նպաստում է բույսերի աճին:
 
== Ստացում ==
Լաբորատորիաներում էթիլեն ստացվում է էթիլսպիրտի և խիտ ծծմբական թթվի խառնուրդը տաքացնելիս (t>140 °C): Ընթանում է դեհիդրատացում (ջրի պոկում): Համապատասխան ազդանյութ ընտրելիս կարող է ընթանալ ընտրողական ռեակցիա` ցիս- և տրանս– ալկենների առաջացմամբ: Ալկինները հեղուկ ամոնիակում մետաղական նատրիումով կամ լիթիումով վերականգնելիս ցածր ջերմաստիճանի պայմաններում ստացվում է տրանս–ալկեն: Եռակի կապը պալադիում կատալիզատորի առկայությամբ հիդրելիս ստացվում է ցիս–իզոմերը. Ալկենների ստացման մյուս եղանակները կարելի է միավորել ռեակցիաների մեկ խմբի մեջ, որոնք անվանվում են ճեղքման: Այդ ռեակցիաներում կրկնակի կապն առաջանում է` երկու հարևան ածխածնի ատոմներից ատոմներ կամ ատոմային խմբեր պոկելով: Այդ ռեակցիաներն են` դեհիդրոհալոգենացման և դեհալոգենացման:
 
==Էթիլենը որպես բուսական հորմոն==
Էթիլենը հանդիսանում է [[բուսական հորմոն]] <ref name=Lin>{{cite journal |author=Lin, Z.; Zhong, S.; Grierson, D. |title=Recent advances in ethylene research |journal=J. Exp. Bot. |volume=60 |pages=3311–36 |year=2009 |doi=10.1093/jxb/erp204 |issue=12 |pmid=19567479 |ref=harv }}</ref> Այն ազդում է հետքային քանակներով բույսի ամբողջ կենսագործունեության ընթացքում՝ խթանելով կամ կարգավորելով [[պտուղ]]ների հասունացումը, [[ծաղիկ]]ների բացվելը, և տերևաթափը.
Արտադրական հասունացման սենյակներում կիրառվում են «կատալիտիկ գեներատորներ» որոնց միջոցով էթանոլից ստացվում է էթիլեն: Սովորաբար կիրառվում է գազավորման 500 - 2,000 [[միլիոնի բաժին|մբ]] [[կոնցենտրացիա]], 24 - 48 ժամվա ընթացքում:<ref>[http://ne-postharvest.com/ripening.htm#controlledatmosphereripening External Link to More on Ethylene Gassing and Carbon Dioxide Control]</ref>
 
 
{{Ածխաջրածիններ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էթիլեն» էջից