«Թվի քերականական կարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Թիվ''', [[քերականական կարգ]], դրսևորվում է [[գոյական]]ական, [[դերանուն|դերանվանական]] ու [[բայ]]ական համակարգերում, [[հին հայերեն]]ում` նաև [[ածական]]ների ու [[թվական]]ների մեջ: Ժամանակակից հայերենում ունի երկու դրսևորում` [[եզակի թիվ]] և [[հոգնակի թիվ]]։ [[Գրաբար]]ում, [[Միջին հայերեն|միջին գրական հայերենում]], ինչպես նաև որոշ բարբառներում պահպանվում են նաև [[երկակի թիվ|երկակի թվի]] հետքեր<ref>Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 226:</ref>։
== Գոյականի թվի քերականական կարգ ==
=== Եզակի թիվ ===
{{հիմնական|եզակի թիվ}}
Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա։ Սովորաբար այն բառի ուղիղ ձևն է։ Եզակին բազմանշանակ է, այն ցույց է տալիս ոչ միայն մեկ առարկա, այլև տվյալ տեսակի առարկաներից յուրաքանչյուրի քանակային հարաբերությունը, նրանց այս կամ այն խումբը և այլն, օրինակ` ''Ծառից խնձոր ընկավ: Խնձորն օգտակար միրգ է: Աղջիկը խնձոր էր քաղում:'' Առաջին նախադասության մեջ խոսքը վերաբերում է մեկ առարկայի, երկրորդում` տվյալ տեսակի բոլոր առարկաներին, իսկ երրորդում եզակի թվով դրված բառը վերաբերում է նույն տեսակի առարկաների մի խմբին։
=== Հոգնակի թիվ ===
{{հիմնական|հոգնակի թիվ}}
Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։
Տող 12 ⟶ 13՝
* Բառահիմքի փոփոխությամբ - (''{{lang-ru|«человек»}} -մարդ, «люди» - մարդիկ'').
* Հնչյունափոխությամբ - («{{lang-ar|կիտաբ}}» — «գիրք», «կուտուբ» — «գրքեր»).
 
Հայերենում հոգնակին կազմվում է ''-եր'' (միավանկ բառերի դեպքում) և ''-ներ'' հոգնակերտերով, իսկ որոշ բառերի հոգնակին կազմվում է ''իկ'' (''մարդիկ''), ''այք'' (''կանայք, տիկնայք, պարոնայք''), ''ինք'' (անձինք), ''ք'' (հատուկ է բարբառներին, օրինակ` ''գյուղացիք'') վերջավորություններով:
 
Հոգնակի թիվը կարող է արտահայտել տարբեր նշանակությւոններ`
Տող 21 ⟶ 24՝
*«մեծ խումբ» - «Խավարասերների ներկայությունը տունը դարձնում է անտանելի:»,
*հարգալից դիմում - «Դուք կարող եք ներս մտնել:» և այլն։
=== Հավաքական գոյականներ ===
''Հավաքական գոյականները'' ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ` ''ուսանողություն, հայություն, գյուղացիություն: Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը:''։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ` ''Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը''։
 
Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում ''-ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի'' [[ածանց]]ներով, ինչպես` ''երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի'' և այլն։
 
=== Անեզական գոյականներ ===
''Անեզական գոյականները'' ({{lang-lat|Pluralia tantum}} - «միայն հոգնակի»}) գործածվում են միայն հոգնակի ձևով, բայց ունեն եզակիի իմաստ։ Դրանք մեծ մասամբ աշխարհագրական անուններ են, օրինակ` ''[[Նիդերլանդներ]], [[Ֆիլիպիններ]], [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]], [[Ալպեր]], [[Հիմալայներ]]'' և այլն։ Որոշ լեզուներում մի շարք բառեր ունեն մաիյն հոգնակիի ձև, իսկ դրանց հայերեն համարժեքներն ունեն եզակիի ձև, օրինակ` ռուսերեն ''брюки, качели, ножницы, очки, часы, шахматы, шашки'', անգլերեն ''scissors, glasses, trousers'' բառերը։
=== Անհոգնական գոյականներ ===
''Անհոգնական գոյականները'' ({{lang-lat|Singularia tantum}} - «միայն եզակի») իրենց արտահայտած հատուկ իմաստների պատճառով (հաշվարկելի չեն) ունեն միայն եզակիի ձև։ Նման բառերը երբեմն կարող են գործածվել նաև հոգնակի թվով, սակայն այս դեպքում հոգնակին ունի որոշակիորեն յուրահատուկ և համեմատաբար հազվադեպ կիրառություն:
 
Սովորաբար միայն եզակի թվով են գործածվում`
*Հատուկ անունները (անձնանուններն, ազգանունները, տեղանունները և այլն), օրինակ` ''Արամ, Աշոտ, Արագած, Երևան, Հայաստան'' և այլն։ Սրանք հոգնակի թվով գործածվում են այն դեպքում, երբ ցույց են տալիս նույն անունը ունեցող անձինք կամ նույն ընտանիքի, տոհմի անդամներ, օրինակ` ''Դասարանում երկու Արամներ կան։ Արշակունիները Հայաստանում թագավորել են համեմատաբար կարճ ժամանակ։''
*Գիտությունների, ուսմունքների, կրոնների անունները` ''[[ֆիզիկա]], [[լեզվաբանություն]], [[մատերիալիզմ]], [[նատուրալիզմ]], [[քրիստոնեություն]]'' և այլն:
*Վերացական հասկացությունների անուները` ''հպարտություն, խաղաղություն, [[սեր]], զայրույթ'' և այլն:
*Նյութերի անուները, օրինակ` ''[[ջուր]], [[գինի]], [[ավազ]], [[ազոտ]], ձավար'' և այլն: Հոգնակի թվով գործածվելիս այս բառերը ցույց են տալիս նրա տարբեր տեսակներ (օրինակ` ''գինիներ, հյութեր'') կամ առատությւոնը (օրինակ` ''անձրևներ, ջրեր, ցրտեր''):
*Շաբաթվա օրերի, ամիսների անունները` ''[[երկուշաբթի]], [[կիրակի]], [[հուլիս]], [[մարտ]]'' և այլն:
*Բնության մեջ հանիպող եզակի երևույթների անունները, օրինակ` ''[[Լուսին]], [[Արև]], [[Երկիր]], հյուսիս, հարավ'' և այլն։
== Բայի թվի քերականական կարգ ==
Բայի թիվը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի անձինք կամ առարկաներ են կատարում գործողությունը:Ըստ այդմ էլ տարբերում են բայի երկու թիվ` եզակի և հոգնակի:
 
Բայի եզակի թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի կատարած գործողություն, օրինակ` ''գնում եմ, երգում է, հեռացի՛ր, կանչես'' և այլն:
 
Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս երկու կամ ավելի անձերի կամ առարկաների կատարած գործողություն, օրինակ` ''գրել ենք, կհասնեք, պիտի մարտնչեք'' և այլն:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}