«Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն''' ('''ԱԴՖՀ'''; {{lang-ru|Закавказская демократическая Федеративная Республика (ЗКДФР)}}), հայտնի է նաև որպես '''Անդրկովկասյան Ֆեդերացիա''') (ապրիլ 1918 – մայիս 1918), կարճ կյանք ունեցող պետական կազմավորում [[Անդրկովկաս]]ում, որ ընդգրկում էր ներկայիս [[Հայաստան]]ը, [[Վրաստան]]ն ու [[Ադրբեջան]]ը։ Ֆեդերացիայից իր անկախությունը հայտարարեցին՝ Վրաստանը մայիսի 26-ին, կովկասյան թաթարները մայիսի 27-ին և Հայաստանը [[մայիսի 28]]-ին։
 
ԱԴՖՀ [[Անդրկովկաս]]ը հայտարարել է [[Խորհրդային Ռուսաստան]]ից անկախ։ Ռուսաստանից անջատումը նախապատրաստել էր [[Անդրկովկասյան կոմիսարիատ]]ը, որը չէր ընդունել խորհրդային իշխանությունը։ ԱԴՖՀ բարձրագույն մարմինը սեյմն էր, որի նախագահն էր (հանրապետության նախագահի իրավունքով) վրացի մենշևիկ՝ Ն. Ձխեիձեն։ Սեյմը կազմած նոր կառավարությունում գերակշռում էին վրացի մենշևիկները։ Կառավարության ղեկավար և արտգործնախարար էր նշանակվել Ա. Չխենկելին (մենշևիկ), ներքին գործոց նախարար Ն. Ռամիշվիլին (մենշևիկ), ռազմական նախարար՝ Գ. Գեորգաձեն (մենշևիկ), հողագործության նախարար՝ Ն. Խոմերիկին (մենշևիկ), արդարադատության նախարար՝ Ֆ. Խան-Խոյսկին (մուսավաթական), արդյունաբերության և առևտրի նախարար՝ Մ. Հաջինսկին (մուսավաթական), ֆինանսների նախարար՝ [[Ալեքսանդր Խատիսյան]]ը ([[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|դաշնակցական]]), խնամատարության նախարար՝ [[Հովհաննես Քաջազնունի]]ն (դաշնակցական)։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը չճանաչեց ԱԴՖՀ։ Անդրկովկասյան Հանրապետությունը չընդունեց [[Բրեստի հաշտություն]]ը (1918), բայց, ուժ չունենալով դիմակայել հարձակվող թուրքական զորքերին, համածայնեց բանակցություններ սկսել թուրքական հրամանատարության հետ Բաթումում։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը բողոքեց սկսված բանակցությունների կապակցությամբ՝ պահանջելով, որպեսզի «թուրքական սահմանի հարցում Բրեստի պայմանագրի կատարումը կայանա միայն Խորհրդային Ռուսաստանի կառավարության հետ»։ Սակայն Թուրքիային շահավետ էր բանակցել Խորհրդային Ռուսաստանից անջատված Անդրկովկասյան հանրապետությունների հետ, մանավանդ, որ մուսավաթականների թուրքամետ դիրքորոշումը ակնհայտ էր։ Բաթումի բանակցությունների ընթացքում ի հայտ եկան Անդրկովկասի ազգային կուսակցությունների միջև եղած տարաձայնությունները։ [[Վրաստան]]ի, [[Ադրբեջան]]ի ազգային խորհուրդները արտահայտվեցին հօգուտ առանձին հանրապետությունների։ Մուսավաթականների ներկայացուցիչները [[Բաթում]]ում թուրքական պատվիրակության հետ գաղտնի համաձայնության եկան [[Թուրքիա]]յի հովանավորության ներքո Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ 1918-ի [[մայիսի 26]]-ին Անդրկովկասյան սեյմը վայր դրեց իր լիազորությունները, դադարեց ԱԴՖՀ գոյությունը։ Կազմավորվեցին [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Վրաստանի]] ([[մայիսի 26]]-ին), [[Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն|Ադրբեջանի]] ([[մայիսի 27]]-ին) և [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի]] ([[մայիսի 28]]-ին) անկախ հանրապետությունները, որոնցից Ադրբեջանը միջազգայնորեն այդպես էլ չճանաչվեց որպես անկախ պետություն՝ Հայաստանի հետ տարածքային խնդիրներ ունենոլավունենալու պատճառով։
 
== Գրականություն ==