«Ատոպիկ մաշկաբորբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
=== Ալերգենների դերը ===
[[Պատկեր:Atopic eczema - common allergens.jpg|մինի|Ալերգեններ]]
Ընդունված է, որ վաղ մանկական տարիքում կարևոր է սննդային ալերգենների` կաթի և ձվի դերը, իսկ ուշ մանկական տարիքում` աերոալերգենների, օրինակ` տան փոշու տիզի դերը: Այնուամենայնիվ, այս երեխաների 80%-ի մոտ դրական պատասխան տվող մաշկային փրիք-թեսթի արդյունքները միշտ չէ, որ համապատասխանում են հիվանդության ծանրությանը: Ուստի սննդով հրահրիչ փորձեր պիտի արվեն` որոշելու ալերգենների հանդեպ գերզգայունությունը: Ատոպիկ դերմատիտով հիվանդ երեխաների մոտ 50%-ը ունեն կլինիկորեն արտահայտված զգայունություն սննդի [[սպիտակուց]]ների հանդեպ: Փոքր երեխաները և ծանր աստիճանի ատոպիկ դերմատիտով երեխաները ավելի հակված են սննդի հանդեպ գերզգայունության: Սննդային դրական հրահրիչ փորձերի գրեթե 75%-ը բաժին է ընկնում ձվին, կաթին, գետնանուշին, սոյային և ցորենին: ԱԴ-ն կարող է հրահրվել նաև ուղղակի սննդի և մաշկի շփման միջոցով:
Ավելի մեծ երեխաների և մեծահասակների մոտ սնունդը պակաս կարևոր գործոն է, իսկ աերոալերգենները` տան փոշու տիզը կամ բորբոսասնկերը, կարող են լինել պատճառական գործոն: Մաշկային [[փրիք|փրիք թեստ]](prick) և [[փատչ (patch) թեսթ]]երի 20-60%-ն է ցույց տալիս գերզգայունությունը տան փոշու տիզի հանդեպ: Ալերգենի ինհալացիոն հրահրիչ փորձը ասթմայով և ատոպիկ դերմատիտով հիվանդների մոտ բերում է մաշկային ախտահարման սրացման, իսկ տան փոշու տիզից խուսափումը` անկողնու հատուկ ծածկեր օգտագործելով, բերում է ռեմիսիայի:
[[Պատկեր:Atopic eczema - common allergens.jpg|մինի468 × 468|Ալերգեններ]]
 
=== Վարակի դերը ===