«Աշխատավարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Տեսություններ ==
*'''կենսամիջոցների ֆիզիկական մինիմումի տեսություն''', որն առաջարկել է [[Ուիլյամ Պետտի|Ուիլյամ Պետտին]]: Նրա կարծիքով, աշխատավարձը պետք է սահմանվի մարդու գոյատևման համար անհրաժեշտ կենսամիջոցների ֆիզիկական մինիմումի չափով, որովհետև շատ վարձատրություն դեռևս չի նշանակում, թե բանվորը դա կփոխհատուցի աշխատանքով,
 
*'''արտադրության գործոնների տեսության''' հեղինակն է ֆրանսիացի տնտեսագետ [[Ժան Բատիստ Սեյ|Սեյը]]: Ըստ այս տեսության, արտադրության գործընթացին մասնակցող յուրաքանչյուր գործոն` [[կապիտալ|կապիտալը]], [[հող|հողը]], այդ թվում և աշխատանքը փոխհատուցվում են իրենց եկամտի բաժնեմասով, այսինքն` աշխատանքի գործոնը [[եկամուտ]] է ապահովում աշխատավարձի ձևով,
 
*'''աշխատավարձի ֆոնդի տեսությունը''' ենթադրում է, որ հասարակության մեջ գոյություն ունի աշխատավարձի կայուն ֆոնդ, հետևաբար աշխատողների թվաքանակի ավելացումը տանում է նրան, որ մեկ աշխատողին ընկնող աշխատավարձը պակասում է: Այս տեսակետին են եղել [[Ռոբերտ Մալթուսը]], [[Ադամ Սմիթ|Ադամ Սմիթը]],
 
*'''անկրճատ եկամուտների տեսությունն''' առաջադրել է գերմանացի [[Ֆերդինանդ Լասսալ|Ֆերդինանդ Լասսալը]]: Նա նշել է, որ ապագա սոցհասարակարգերում շահագործումը վերանալու է և բանվորներն իրենց ստեղծած եկամուտն աշխատավարձի ձևով ստանալու են անկրճատ չափերով: Իրականում հասարակության անաշխատունակ անդամները չեն կարող գոյատևել, երկրի կառավարումն ու պաշտպանությունը չի կարող իրականացվել, արտադրության հետագա ընդլայնում, կատարելագործում չի կարող կատարվել,
 
*'''աշխատավարձի «Երկաթյա օրենք»-ի տեսությունը''' նույնպես առաջադրել է Ֆերդինանդ Լասսալը: Էությունը հետևյալն է. եթե բանվորների պահանջով աշխատավարձի ընդհանուր մակարդակը բարձրանա, ապա մարդիկ կսկսեն լավ ապրել, որի հետևանքով ծնելիությունը կբարձրանա: Հետագայում աշխատանքի շուկայում առաջարկը կգերազանցի պահանջարկին, որն էլ կհանգեցնի աշխատավարձի մակարդակի իջեցմանը: Հետևաբար նրա աշխատավարձի մակարդակը պետք են գտնվի «Երկաթյա կապանքների» մեջ,
 
*'''մարքսիստական տեսությունը''', որի համաձայն աշխատավարձը հանդիսանում է ոչ թե աշխատանքի գինը, ինչը թվում է արտաքուստ, այլ աշխատուժի գինը կամ աշխատուժի արժեքի փոխակերպված ձևը: Աշխատանքի գինը ավելի մեծ է, քան աշխատուժի գինը: Աշխատավարձ վճարելուց հետո, մնացած եկամուտը կազմում է կապիտալիստական ձեռնարկատիրոջ շահույթը,
 
*'''աշխատավարձի և գների «Ինֆլյացիոն պարույր»-ի տեսությունը''', որի էությունը կայանում է հետևյալում. աշխատավարձի բարձրացումը համարվում է որպես արտադրության ծախսերի մեծացում, որը հանգեցնում է ապրանքների գների բարձրացմանը, որն իր հերթին պահանջում է աշխատավարձի մի նոր բարձրացում, սա էլ հանգեցնում է գների բարձրացման և այսպես շարունակ,
 
*'''աշխատավարձի սոցիալական տեսությունը''', որի էությունը կայանում է նրանում, որ աշխատավարձի մեծությունը պայմանավորված է բանվոր դասակարգի դասակարգային պայքարի ուժգնությամբ, նրա կազմակերպվածությամբ, ինչպես նաև [[աշխատանքի արտադրողականություն|աշխատանքի արտադրողականության]] բարձրությամբ: Այս տեսակետն առաջադրել է Տուգան-Բարանովսին,
*'''նոր դասական տեսությունը''', որն առաջադրել է [[Ալֆրեդ Մարշալ|Ալֆրեդ Մարշալը]]. աշխատավարձը հանդիսանում է գործոնային եկամուտ,'''մարժինալիստական տեսությունը''', ենթադրում է, որ աշխատավարձը հանդիսանում է աշխատանք գործոնի սահմանային արտադրողականության արտահայտությունը:
 
== Ձևեր ==