«Ասպետությունը Կիլիկյան Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
{{քաղվածք|«… եւ կամեցաւ Օշինն, եւ յայնժամ ետ մկրտել զՀեթում, զի դեռ ոչ էր մկրտեալ եւ արար ձիաւոր… »|Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»}}
 
Արքայազների «ձիավորելու» արարողությունը կատարվում էր ավելի ճոխ, որին հրավիրվում էին նաև օտար իշխաններ ու ազնվականներ։ Այդպիսի մի իրադարձություն տեղի ունեցավ նաև 1256 թվականինթվականի նոյեմբերի 15-ին` Լևոն արքայազնին ձիավորեցնելու կապակցությամբ։ Հրավիրված էին Հեթում թագավորի փեսա և [[Անտիոքի դքսություն|Անտիոքի դուքս]] և [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիի կոմս]] Բոհեմունդը, Ջուլիան իշխանը, եկեղեցական բարձրաստիճան դասը և այլք.
{{քաղվածք|Ի սոյն ամի (1256 թվականին) կամեցաւ թագաւորն Հեթում ձիաւորեցուցանել զանդրանիկ որդին իւր Լեւոն։ Եւ եկն ի մայրաքաղաքն Մսիս եւ առաքեաց յԱնտիոք եւ կոչեաց զփեսայն իւր զՊեմունտ բրինծն Անտիոքայ եւ կոմսն Տրապօլսոյ գալ առ ինքն հանդերձ կենակցաւն իւրով։ Եւ նոյն օրինակաւ յղեաց եւ առ Ճուլիան տէրն Սայիտոյ գալ հանդերձ կենակցաւն իւրով. նա եւ զգունթէս Ճաֆուն, եւ զամենայն բարեկամս իւր մեծարեաց գալ յայսկոյս։ Որ եւ ի վանօրէից զամենայն դասս եկեղեցականացն ժողովեաց յառաջիկայ ուրախութեան գործն։ Եւ ձիաւորեցուցին զնա ի թուականին ՉԵ (Հայոց թվականության 705 թ.-ին (15 նոյեմբերի, 1256 թ.)) յամսեանն նոյեմբերի ԺԵ օրն, եւ ուրախացաւ թագաւորն ուրախութիւն մեծ հանդերձ հարբն իւրով եւ ամենայն զարմիւքն եւ ժողովովն որ եկեալ էին|Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»}}
Ձիավորի աստիճան շնորհելու արարողություն կատարվում էր նաև ազգային տոների, թագաժառանգի կամ արքայազնի ծննդյան կամ այլ նշանակալի իրադարձության առթիվ։ Այդպիսի մի նկարագրության հանդիպում ենք արքայորդի Լևոնի որդու ծննդյան առիթվ։
{{քաղվածք|Ի սոյն ամի (1264 թ.-ին) յաւուր Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ի միաշաբաթի Զատկին, զորդի պարոնին Հայոց Լեւոնի մկրտեցին ի մայրաքաղաքն Սիս, ի մեծ եկեղեցին սուրբ Սոփի, ձեռամբ ս. հայրապետին Կոստանդեայ, եւ անուանեցաւ Կոստանդին. եւ յաղագս այսմ ուրախութեան պատճառի զերկուս որդիսն սպարապետին Հայոց Սմբատայ՝ զՀեթում եւ զՎասիլ, մականուն Թաթար, ձիաւորեցուցին, եւ այլ բազումս ընդ նոսա. եւ բազում ուրախութիւն արարին յայսմ պատճառէ|Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»}}