«Հայոց միապետի թագադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Թագադրման կարգը Կիլիկյան Հայաստանում: clean up, փոխարինվեց: ,բ → , բ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 7.
Մինչ քրիստոնեական շրջանում միապետին գահակալեցնում էին թագադրելով, որը կատարում էր հատուկ գործակալություն։ Արքունիքում այդ գործառույթը
իրականացնողը համապատասխան անվամբ կոչվում էր [[Թագադիր ասպետություն|թագադիր գործակալություն]]<ref>Թագադրության և ասպետության գործակալությունները առանձին են եղել, ու թերևս միայն Բագրատունիների պարագային է, որ նրանք այդ երկու գործառույթները միասին են իրականացրել: Մովսես Խորենացին թագադիր Սմբատ Բագրատունու մասին գրում է «...եւ կոչել թագադիր, այլ եւ ասպետ», որից պետք է հետևել, որ դրանք տարբեր գործառույթներ են իրականացրել:</ref>։ Սա այն գործակլություններից էր, որ սահմանվել էր հայոց Վաղարշակ Ա ([[Տրդատ Ա]]) թագավորի կողմից։ Թագադիր գործակալության պաշտոնը վարում էին [[Բագրատունի]]ների նախարարկան տան ներկայացուցիչները։
Կարգը կատրվումկատարվում էր հանդիսավոր պայամաներում՝ մեծամեծ իշխանների, հայոց քրմապետի և քրմերի ներկայությամբ, և հավանաբար հեթանոսական ծիսակարգին բնորոշ զոհաբերություններով։
 
=== Թագադրման կարգը քրիստոնեական շրջանում ===
Տող 17.
 
=== Թագադրման կարգը Կիլիկյան Հայաստանում ===
Կիլիկյան Հայաստանում թագադրման ծեսի մասին հասել են առավել շատ վկայություններ։ [[1186]] թվականին [[Ներսես Լամբրոնացի]]ն [[Լևոն Բ]] Ռուբինյան<ref>որպես Լևոն Բ իշխան 1187-1198 թթ. և Լևոն Ա թագավոր հունվարի 6, 1198 - 1219 թթ.</ref> իշխանի` թագավոր օծվելուն նախընթաց գրում է մի ծես, որը միաձուլում էր հայոց և լատինական ծեսերը։
Ըստ Սսի Մաշտոցի թագադրման արարողությունը բաժանվում էր երկու խոշոր մասերի։ Առաջին մասում ապագա միապետին ամբողջ արքայական ճոխությամբ և թափորի ուղեկցությամբ բերում էին եկեղեցի, որտեղ նա երդվում է օրենսդրության վրա և ապա բարձրացնում էին խորան և օծյալին ներկայացնում ժողովրդին ասելով.
«Աստուածային և երկնաւոր շնորհն հեղեալ աստանօր առ (այս անուն) կոչէ յաթոռ թագաւորութեան տանս Թորգոմայ և զարմիս Հայկայ. օծանիլ ըստ նմանութեան Տրդատայ,Կոստանդիանոսի և Թեոդոսի .ըստ ընտրութեան սրբոյ եկեղեցւոյ և ամենայն ժողովրդեանն.Արժանի է:»
Սրանից հետո գալիս էր բուն օծման կարգը։ Կաթողիկոսը մյուռոնով օծում էր թագավորի երկու ձեռքերը, կուրծքը՝ սրտի մասը և ճակատը։ Ըստ [[Հայ Առաքելական եկեղեցի|Առաքելական եկեղեցու]] վարդապետության` թագավորը օծումով ստանում էր Սուրբ Հոգու հատուկ շնորհը, որվ նա դառնում էր Աստծո օծյալ և ժողովրդի մարմնական հոգսերի հովվապետ, ինչպես ասվում է օծման աղոթքում.
«Օծանեմ զձեռս քո սուրբ իւուս, որով օծան թագաւորք և մարգարէք, .որով օծ Սամուէլ զԴաւիթ թագաւոր... »
Արքայի օծումը կատարվում էր, վկայակոչելով [[Հին Կտակարան]]ում Աստծո տված հրամանը, համաձայն որի Սամուել մարգարեն օծեց Սավողին։
Օծմանը հաջորդում է զգեստների տվչությունը։ Թագավորին իջեցնում են, բերում եկեղեցու կենտրոն ու հաջորդականությամբ տալիս թիկնոց, մատանի, լանջապանակ, թուր։ Ապա հանձնում են գայիսոնը և գունդը(խնձոր), որոնք կարգի համաձայն իշխանության նշաններ են։ Նաև ունեն մարմնավոր կապման և արձակման խորհուրդը, որով արքայի դատաստան անելու իրավունքն են խորհրդանշում։