«Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
[[ՀՀ նախագահի ընտրություններ 2013|2013 թվականի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին]] Րաֆֆի Հովհաննիսյանը ըստ պաշտոնական տվյալների հավաքեց 539 691 ձայն, իսկ գործող նախագահ [[Սերժ Սարգսյան]]ը վերընտրվեց 861 155 ձայներով<ref>[http://www.elections.am/presidential/ ՀՀ նախագահի ընտրություններ, 2013]</ref>: Այսինքն ընտրություններին մասնակցած քաղաքացիների 35 տոկոսից ավելին քվերակել էին Րաֆֆի օգտին: Վերջինս չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «[[Բարևի հեղափոխություն]]» անվանումը:<br />
Այդ միջոցառումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին հայտարարեց անժամկետ հացադուլ՝ [[Երևանի Ազատության հրապարակ|Ազատության հրապարակ]]ում: Այդ օրը Հովհաննիսյան բավականին սկանդալային հայտարարություն կատարեց.''«Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, Եթե Սերժ Սարգսյանը եւ Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա»''<ref>[http://news.am/arm/news/143809.html Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել Ազատության հրապարակում]</ref>: Սակայն մարտի 31-ին ավարտեց հացադուլը:<br />
[[Ապրիլի 9]]-ին գործող նախագահի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ժամը 12-ին հանրահավաք կազմակերպեց, այդ օրը Հովհաննիսյանը երկու անգամ ցուցարարների հետ փորձեց մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին, սակայն ոստիկանական ուժերը թույլ չտվեցին: Երկրորդ անգամը տեղի ունեցավ երեկոյան, երբ Հովհաննիսյանի գլխավորությամբ ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին [[Բաղրամյան պողոտա]], որի սկզբնամասում տեղի ունեցան լոկալ բախումներ, որոնք ավարտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ [[Վլադիմիր Գասպարյան]]ի բանակցություններով, ըստ որի ցուցարարները Րաֆֆի Հովհաննիսյանի և Գասպարյանի գլխավորությամբ պետք է շարժվեին [[Ծիծեռնակաբերդ]] մոմավառության՝ [[Սարյան փողոց]]ով, այլ ոչ թե Բաղրամյանով՝ նախագահի նստավայրի մոտով (նախատեսված տարբերակի համաձայն), սակայն ցուցարարների մի մասը նրանց չմիացավ: Նախագահի մեկ այլ թեկնածու [[Անդրիաս Ղուկասյան]]ը, Բաղրամյանում մնացած մարդկանց կոչ արեց նստացույց իրականացնել, սակայն Ղուկասյանին բերման ենթարկվեցինենթարկեցին: Ծիծեռնակաբերդից Հովհաննիսյանը վերադարձավ Բաղարամյանում մնացած ցուցարարներին և ոստիկանների հետ կրկին բանակցությունների արդյունքում՝ ցուցարարներին թույլ տրվեց քայլերթով անցնել Բաղրամյանով, որից հետո արդեն փոքրաթիվ ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ և Հովհաննիսյանը ավարտեց այդ օրվա բողոքի միջոցառումները<ref>[http://news.am/arm/news/149225.html Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացրել է ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերը]</ref>:
 
==Կենսագրական տեղեկություններ==