«Կառլ Լիննեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
[[Պատկեր:Carl von Linné i Lund.jpg|մինի|աջից|240px|Լինեուսի արձանը Լունդում։ <br />
<small>2005թ. լուսանկար</small>]]
'''Կարլ Լինեյ''' ({{lang-sv|Carl Linnaeus, Carl Linné}}, {{lang-la|Carolus Linnaeus}}, ազնվականություն ստանալուց հետո՝ ''Carl von Linné''; [[1707]] թ. [[մայիսի 23]], [[Ռոսհուլտ]]&nbsp;-&nbsp;[[1778]] թ. [[հունվարի 10]], [[ՈւպսալաՈւփսալա]]), [[Շվեդիա|շվեդ]] բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի իր ժամանակի ամենակատարյալ դասակարգման համակարգի հեղինակը։ Գլխավոր նորամուծություններից մեկը «տեսակ» հասկացության և տարբեր կարգաբանական դասերի միջև տարբերությունների բացատրությունն էր և կենդանի օրգանիզմներին [[լատիներեն]] կրկնակի անվանումներ տալը։
== Անունը ==
Լինեյ ազգանունը [[Լորենի|լորենու]] շվեդերեն Lind անվան լատիներենացված ձևն է՝ երբ Նիլս Ինգեմարսոնը գնացել էր սովորելու Լունդի համալսարանում, նա այն ժամանակների սովորության համաձայն՝ իր իսկական ազգանունը փոխարինեց լատիներեն կեղծանունով, դրա համար ընտրելով Ինգեմարսոնների տոհմական խորհրդանիշ հանդիսացող լորենի ծառի հետ կապ ունեցող բառ։ Շվեդիայում Լինեյին սովորաբար անվանում են Carl von Linné Կարլ վան Լինե՝ այն անունով, որը նա սկսեց կրել այն ազնվականության աստիճան ստանալուց հետո, անգլերեն անվանում են Carl Linnaeus Կարլ Լինեուս՝ ծնված օրն ստացած անունով։
Տող 50.
== Երիտասարդ տարիներ ==
 
Կարլ Լինեյը ծնվել է 1707թ1707 թ. մայիսի 23-ին Հարավային Շվեդիայի Սմոլանդ գավառի Րոսհուլտ գյուղում։ Նրա հայրը՝ Նիլս Ինգեմարսսոն Լինեուսը գյուղի քահանան էր, գյուղացու որդի, մայրը՝ Քրիստինա Լինեյը՝ օրիորդական Բրոդերսոնիա ազգանունով, քահանայի դուստր էր։
 
Կարլն ընտանիքի առաջնեկն էր, հետագայում Նիլս Ինգեմարսսոնը և Քրիստինան ունեցան ևս չորս երեխա՝ երեք աղջիկ և մեկ տղա։
1709թ1709 թ. ընտանիքը տեղափոխվեց Ստենբրուհուլտ, որը գտնվում էր Րոսհուլտից մի քանի կիլոմետրի վրա։ Այնտեղ Նիլս Լինեուսը իր տան մոտ հիմնեց մի ոչ մեծ այգի, որը սիրով խնամում էր, այստեղ նա աճեցնում էր բանջարեղեն, մրգեր ու բազմազան ծաղիկներ՝ իմանալով բոլորի անունները։ Վաղ մանկությունից Կարլն էլ էր հետաքրքրված [[բույսերով]], ութ տարեկանում նա գիտեր շատ բույսերի անուններ, որոնք հանդիպում էին Ստենբրուխուլտում, բացի այդ այգում նա ուներ իր ոչ մեծ բաժինը։
 
1716-1727թթ1727 թթ. Կարլ Լինեուսը սովորում էր Վեկշյո քաղաքում, մինչև 1924-ը՝ քերականության կրտսեր դպրոցում, այնուհետև միջնակարգ դպրոցում։ Քանի որ Ստենբրուհուլտից Վեկշյո 50 կիլոմետր էր, Կարլը տանը լինում էր միայն արձակուրդներին։
 
Նրա ծնողները ցանկանում էին, որ նա վերապատրաստվի որպես քահանա և ապագայում ինչպես ավագ որդի զբաղեցնի հոր տեղը, բայց Կարլը շատ վատ էր սովորում, հատկապես հիմնական առարկաները՝ աստվածաբանությունը և հնագույն լեզուները։ Նրան հետաքրքրում էին միայն [[բուսաբանություն]]ն ու [[մաթեմատիկա]]ն, երբեմն նա նույնիսկ փախչում էր դասից և դպրոցի փոխարեն գնում էր ուսումնասիրելու բուսաբանություն։
Տող 63.
 
== Ուսումը համալսարաններում ==
1727թ1727 թ. Լինեյն ընդունվում է Վեկշյոյին ամենամոտ գտնվող Լունդի համալսարանը, որտեղ պրոֆեսոր Կիլիան Ստոբեուսի մոտ ուսումնասիրում է պատմություն և բժշկագիտություն։
 
Յուհան Րոտմանի խորհրդով 1728թ1728 թ. օգոստոսին Լինեյը տեղափոխվում է ավելի մեծ և հին, դեռևս 1474թ1474 թ. հիմնադրված [[Ուպսալա]]յի համալսարան, որտեղ բժշկագիտություն սովորելու հնարավորություներն ավելի մեծ էին։ Այստեղ նա ծանոթանում է իր տարիքի ուսանող Պետեր Արտեդիին (1705—1735), ում հետ միասին սկսում է այդ ժամանակներում գոյություն ունեցող բնապատմական դասակարգումները վերանայելու աշխատանքները։ Լինեյը հիմնականում բույսերով, իսկ Արտեդին՝ ձկներով և երկկենցաղներով։
 
== Գիտական գործունեությունը ==
Կարլ Լինեյը դրել է ժամանակակից կրկնանվանության հիմքը, ըստ որի կենդանի օրգանիզմների լատիներեն անունների համար գործածվում է երկու բառ՝ կարգի անունը և հետո՝ բնութագրող մի այլ անուն։ <br />
 
Լինեյը հանդիսանում է բույսերի և կենդանիների առավել հաջող արհեստական դասակարգման հեղինակը։ Նա բնության աշխարհը բաժանել է երեք «թագավորությունների»` հանքանյութերի, բուսական և կենդանական, օգտագործելով չորս մակարդակ` [[դաս]]եր, [[կարգ]]եր, [[սեռ (կատեգորիա)|ցեղեր]] և [[Կենսաբանական տեսակ|տեսակներ]]։ <br />
 
Նկարագրել է [[բույս]]երի ավելի քան տասը հազար տեսակ, որոնցից մոտավորապես մեկուկես հազարը՝ նոր։ Նկարագրել է նաև [[կենդանիներ]]ի մեծ թվով տեսակներ։
 
Մասամբ, նաև Լինեյի շնորհիվ է մարդկությունն ստացել [[Ցելսիուսի սանդղակ|Ցելսիուսի ներկայիս սանդղակը]]։ Սկզբում Ուպսալայի համալսարանում Լինեյի գործընկեր պրոֆեսոր [[Անդերս Ցելսիուս]]ի (1701—1744) հայտնագործած [[ջերմաչափ]]ի սանդղակի վրայի զրոն համապատասխանում էր [[ջուր|ջրի]] եռման, իսկ 100° [[ջերմաստիճան]]ը` սառեցման կետին: [[Ջերմոց]]ներում պայմանները չափելու ժամանակ ջերմաչափեր օգտագործելիս Լինեյը համարելով դա անհարմար, 1745թ1745 թ.` արդեն Ցելսիուսի մահից հետո «շրջեց սանդղակը», նրան տալով ներկայիս՝ մեզ համար արդեն սովորական դարձած տեսքը։
 
Կարլ Լինեյը գիտության և մշակույթի այն գործիչներից մեկն է, որոնց գործունեության հետ է կապված ներկայիս տեսքն ստացած գրական [[շվեդերեն]]ի կայացումը։