«Եղիա Տեմիրճիպաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
cat+
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 12.
'''Եղիա Տեմիրճիպաշյան''' ([[1851]], [[մայիսի 8]] - [[1908]], [[հուլիսի 19]]), արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] Խասգյուղ թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է [[Օհաննես Պատվելի]]ի դպրոցում, ապա ժամանակի լավագույն՝ [[Խասգյուղի Ներսիսյան վարժարան]]ում`ում՝ աշակերտելով [[Թովմաս Թերզյան]]ին և [[Մատաթիա Գարագաշյան]]ին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստանում։ Դպրոցում կողք կողքի էին նստում [[Մինաս Չերազ]]ի հետ։ Դասընկերներից էր նաև [[Ռեթէոս Պէրպէրեան|Ռեթեոս Պերպերյան]]ը։ 1866-ին փոխադրվում է Խասգյուղ`Խասգյուղ՝ Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։ Մոլի ընթերցասեր էր։ 1870-ին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։
 
1874-ին մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմանում և դուրս է գալիս։ Նույն թվին մեկնում է [[Ֆրանսիա]]`՝ [[Մարսել]]ի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է «Le Littaeraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար՝ Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։ Այս ընթացքում հանգամանքորեն ուսումնասիրում է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես [[Էմիլ Լիտրե]]ի երկերը։ Ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների, այցելում [[Վիկտոր Հյուգո]]յին։
 
1876-ին վերադառնում է Կ. Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում՝ սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879)։ 1880-ին «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։ Հակառակ իր դիմադրությանը հասարակական աշխատանքի հանդեպ, թաղական են ընտրում Պեշիկթաշից, 1880-ին երեսփոխան՝ Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Նրա առողջությունը անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։ Նրա վիճակը որոշ չափով բարվոքեց, երբ դասեր ստացավ, տեսուչ նշանակվեց Բերայի վարժարաններում և փիլիսոփայության դասախոս՝ Հայկական Կրթարանում։ 1882-ին բանախոսելու է հրավիրվում տարեկան բոլոր հանդեսներում։ 1883-ի հունվարից մինչև 1889 լույս է ընծայում «Գրական և իմաստասիրական շարժումը» հանդեսը, որի նյութերը գրում էր ինքը, բացառությամբ, դարձյալ իր կատարած, թարգմանությունների։ 1884-ին [[Գրիգոր Զոհրապ]]ի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-ից 1887-ի մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, իսկ 1889-ին տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։ Նա ոչ միայ խմբագրում, այլև մի քանի անգամ սրբագրում էր նշված հանդեսների նյութերը։ Ավելին, մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքը իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակ էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=12 ֆրանս-հայերեն բառարանի] վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930)։