«Ծերացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 67.
== Անձնային փոփոխությունները ծերունական փուլում ==
 
Ծերության տարիքում սոցիալական և հոգեբանական կարգավիճակը որոշող գործոնների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում ֆիզիկական առողջությունը, ֆիզիկական ակտիվության գործոնը: Հենց այս գործոններով են մեծ չափով որոշվում ծեր մարդու տեղն ընտանիքում և հասարակության մեջ: Ֆիզիկական հնարավորությունների սահմանափակումը, հիվանդագին զգացողություններն ընկալվում են որպես ծերացման սկզբի ազդանշաններ: Մարդու գիտակցության մեջ ծերությունը առավելապես արտացոլվում է որպես ֆիզիոլոգիական տկարություն, հիվանդագին վիճակ: Սա ծերության տարիքում կյանքով անբավարարվածության հիմնական պատճառ է: Դրա հաճախակի հանդիպող հետևանքներից են զգացմունքների աղքատացումը, կարծրացումը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության աստիճանական կորուստը մտերիմների հետ հարաբերությունների փոփոխությունը, ինքնագնահատականի անկումը։ Ծերացման գործընթացի նկատմամբ վերաբերմունքը հոգեկան կյանքի ակտիվ տարրերից է: Ֆիզիկական և հոգեկան տարիքային փոփոխությունների գիտակցման պահերը, ֆիզիկական տկարության զգացողությունների բնականության ընդունումը ինքնագիտակցության նոր մակարդակ են կազմում: Դժվարությունների ակտիվ հաղթահարման ռազմավարության պարագայում դրսևորվում է գիտակցված վերաբերմունք սեփական տարիքային փոփոխություններին: Այս նոր դիրքը մեծամասամբ կախված է կոնկրետ մարդուց: Դա կարող է հեգնական վերաբերմունք լինել սեփական անձի հանդեպ, հումորային գնահատական` նախկին ֆիզիկական հնարավորություններին, հիվանդագին ապրումներին: Այդ ապրումների նկատմամբ անտարբերությունը, որը հաճախ հանդիպում է խորը ծերության ժամանակ, դիտարկվում է որպես կենսական տոնուսի խորը իջեցում: Ծերության տարիքում պահանջմունքները նույնն են, ինչ կյանքի նախորդ փուլերում: Ռոշակի տվյալներով ծերունական տարիքում փոխվում է պահանջմունքի հիերարխիան, կառուցվածքը: Պահանջմունքային ոլորտի կենտրոն են գալիս տառապանքից խուսափելու, ապահովության, ինքնավարության և անկախության, ուրիշների վրա սեփական հոգեկան դրսևորումները պրոյեկտելու պահանջմունքները: Միաժամանակ հետին պլան են մղվում ստեղծագործության, սիրո, ինքնաիրացման և ընդհանրության զգացման պահանջմունքները: Կյանքի ուշ փուլում տեղի է ունենում ժամանակավոր կենսական հեռանկարի ընդհանուր փոփոխություն: Անցյալը գնալով ծանրանում է, ապագան թվում է ավելի ու ավելի սահմանափակ: Ավելի մեծ նշանակություն ունեն ներկան և անցյալի մասին հիշողությունները, քան ապագան: Շատ ծերեր սկսում են ապրել «Այսօրվա օրով» յուրաքանչյուր օրը լցնելով առողջության և կենցաղի մասին հոգսերով: Լավ ֆիզիկական վիճակը ընդհանուր տարիքային փոփոխությունների չափավոր բնույթը, երկարակեցությունը, ակտիվ գործունեության պահպանումը, բարձր հասարակական դիրքը, կողակցի և երեխաների առկայությունն ու աջակցությունը, նյութական ապահովվածությունը չեն երաշխավորում ծերության, որպես կյանքի բարենպաստ փուլի ընկալումը։ Ըստ Շախմատովի․
 
▪Հատուկ կողմնորոշվածություն դեպի ներկան- այս մարդիկ անցյալի որևէ պրոյեկցիա չեն անում, միաժամանակ չկան ապագայում գործնական ակտիվության ծրագրեր: Ներկան ընդունվում է առանց հերքումների և առանց դրական փոփոխությունների ծրագրերի:
 
▪Նախկին նպատակային դիրքորոշումների, կանոնների և համոզմունքների վերանայման միտում: Նմանատիպ մտավոր աշխատանքը բերում է նոր, մտահայեցական, հանգիստ և ինքնաբավ կենսական դիրքի մշակման: Շրջապատող կյանքը, առողջական ներկա վիճակը, ֆիզիկական թուլությունները, կենցաղը ընդունվում են այնպես, ինչպես կա։
 
▪Նոր հետաքրքրությունների առաջացում, որոնք բնորոշ չեն տվյալ մարդուն: Դրանց շարքում հատկապես առանձնանում են վերաբերմունքը բնության նկատմամբ, ստեղծագործելու հակումը, անշահախնդրորեն շրջապատին, առաջին հերթին է հիվանդներին և թույլերին օգտակար լինելու ցանկությունը, երբեմն առաջին անգամ ի հայտ է գալիս սերը կենդանիների նկատմամբ:
 
▪Կայուն մտավոր աշխատանքը, որն արտացոլում է անցյալի կենսափորձը, նախկին գործունեությունը իմաստավորելու ձգտումը: Նախկին հաջողությունները գիտելիքների կուտակման մեջ, ձեռքբերումներն ու կոչումները կորցնում են իրենց նախկին կարևորությունը, և քիչ նշանակալի են թվում: Ընտանեկան և բարեկամական հարաբերությունների կայունությունն ու անկեղծությունը նույնպես քիչ կարևոր են դառնում: Նյութական արժեքները, որոնք ձեռք են բերվել կյանքի ընթացքում, նույնպես ոչ էական են:
 
Հոգեբանական վիտաուկտը ուշ տարիքում ես-ի կայունացման և փոխհատուցող գործոններն են: Դրանցից են բարձր համարժեք ինքնագնահատականը` կենտրոնացումը բնավորության դրական գծերի վրա, իդեալական և հասանելի ինքնագնահատականների նվազումը, դրանց մերձեցումը իրական ինքնագնահատականին, ինքնավերաբերմունքի հարաբերականորեն բարձր մակարդակը, սեփական դիրքի բարենպաստության ընդունումը, դեպի երեխաների և թոռների կյանքը կողմնորոշումը, ինքնագնահատման ռետրոսպեկտիվ բնույթը: Հոգեբանական ծերացումը ներքին հակասական բնույթ ունի, ինչն իր արտացոլումն է գտնում մարդու ես-կոնցեպցիայի որակական յուրօրինակության և տարաուղղված միտումների մեջ, և պայմանավորում է կտրուկ արտահայտված անհատական տարբերություններ:
 
 
== Բարեհաջող ծերացում ==
 
Հաջողակ ծերացման հայեցակարգը նկատելի դարձավ 1950 թվականներին, և ճանաչվեց ավելի 1980 թվականներին: Բարեհաջող ծերացումը իր մեջ ներառում է․
 
▪Ֆիզիկական առողջությունը
 
▪Ֆինանսական ապահովությունը
 
▪Արդյունավետությունն ու զբաղվածությունը
 
▪Անկախությունը
 
▪Լավատեսությունը
 
▪Ակտիվ գործընթացներում ներգրավվածությունը:
 
 
Առանձնացվել են երեք հիմնարար գործոնները, որոնք նպաստում են բարեհաջող ծերացմանը: Այդ գործոններն են.
 
▪Հիվանդության և հաշմանդամության ցածր հավանականություն
 
▪Բարձր կոգնիտիվ և ֆիզիկական ֆունկցիաների հզորություն
 
▪Ակտիվ ներգրավվածությունը կյանքում
 
 
Գոյություն ունեն ունիվերսալ տարիքային փոփոխություններ, ծերացման պրոցեսը յուրաքանչյուր մարդու համար ունիկալ է : Այն առաջանում է ծերացման պրոցեսների և մյուս ազդեցությունների խաչման արդյունքում, որոնք առաջ են գալիս որպես առողջության, և կենսափորձի վրա ազդող մի շարք գործոններ: Ըստ Մեչնիկովի մարդու ծերացման և բարեկեցության գործընթացը հնարավոր կլինի երկարացնել միայն ու միայն նորմալ հիգիենային հետևելով, հակառակ դեպքում մարդու կյանքը ավարտվում է վաղ շրջանում: Մեչնիկովը ենթադրում էր, որ եթե ծերացման կործանիչ գործընթացները մարդու օրգանիզմում կարելի լինի կառավարել, ապա ուշադրության կենտրոնում կգտնվի ինտելեկտի պահպանության ու հասարակության կողմից առավել օգտակար ծառայությունների ընդլայնման ունակությունը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապրել նորմալ կյանքով, և սպասել մինչև բնական մահը վրա հասնի: Ըստ Բարկերի հիվանդները պետք է տեղեկացված լինեն իրենց բոլոր հիվանդությունների մասին, որպեսզի հետագա տարիներին հասարակության համար շարունակեն մնալ օգտակար գործոն, ինչպես նաև ֆինանսական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնեն: Բարկերը առանձնացրել է նաև բժիշկների վերաբերմունքը, նրանց` հիվանդներին համապատասխան խորհուրդների տալու ձևերը, որոնք ևս ազդում են հիվանդի հետագա կյանքին պայքարելու վրա, այս տեսակի խնդիրները հիմնականում կապվում են ծերացման հետ, քանի որ այս շրջանում արդեն ավելի է մեծանում կենսաբանական - սոցիալական – մշակութային որոշումների կայացման հնարավորությունները: Ըստ Էրիքսոնի մարդն իր զարգացման ընթացքում անցնում է զարգացման 8 հիմնական փուլերով, որոնցից ամենակարևոր փուլը ըստ Էրիքսոնի կարելի է համարել ավարտման փուլը, այն հնարավորություն է տալիս մարդուն հասկանլ իր կյանքի անցած 7 փուլերը ու կյանքի ավարտի վրա ազդող հիմնական գործոնները: Նման եղանակով էլ, համապատասխան Շոկի կողմից առաջադրած երրորդ աքսիոմային, Էրիքսոնը դեմոնստրացրել է կյանքի գնահատման կարևորությունը մինչ ծերություն, որպես կարևորագույն և կենտրոնական տարր, որի անմիջական օգնությամբ հնարավոր կլինի փոխել կյանքի հետագա որակը:
 
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծերացում» էջից