«Ծերացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Altenpflege 02.jpg|մինի]]
'''Ծերացում''', [[օրգանիզմ]]ի զարգացման ընթացքում օրինաչափորեն երևան եկող հասակային անվերադարձ փոփոխություններ, որոնք սահմանափակում են նրա հարմարվողական հնարավորությունները։ Ծերացումն ուսումնասիրող գիտությունը կոչվում Է [[գերոնտոլոգիա]]։,որը որպես գիտություն սկիզբ է առել 20-րդ դարում։ Գերոնտոլոգիան ուսումնասիրում է ֆիզիկական, մտավոր, սոցիալական փոփոխությունները, ուսումնասիրում է սոցիալական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, ծերացման հետ կապված հիվանդությունները։ Ծերացումը շարունակական և դինամիկ պրոցես է, որը սկսվում է մարդու ծնունդով և ավարտվում է մարդու մահով։
 
== Պատմություն ==
Ծերացման վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ։ Ծերացման խնդրին են անդրադարձել սկսած մեր թվարկությունից առաջ։ Ըստ Ցիցերոնի (Մ.թ.ա.106-143թթ․) ծերությունը խոչընդոտում է ազատ կենսագործունեությանը, ծերությունը տկարացնում է մեր մարմինը, ծերությունը զրկում է մեզ կյանքի հաճույքներից, ծերությունը մոտեցնում է մահվան ժամը։ Ըստ Ցիցերոնի նշված պատճառները անտանելի են դարձնում ծերության գործընթացը։ Ծերացման մեխանիզմների բացատրման վերաբերյալ գոյություն են ունեցել բազմաթիվ վարկածներ, որոնց մեծ մասն այժմ արդեն ունի պատմական նշանակություն։ Չնայած մարդու և կենդանիների օրգանիզմների ծերացման գործընթացները մանրամասն ուսումնասիրվել են, սակայն նրա մեխանիզմների մասին չկա միասնական բացատրություն։ Տարիքային փոփոխություններն ընթանում են տարբեր օրգաններում ու համակարգերում և զարգանում են ոչ միանգամից, անհավասարաչափ։ Որոշ հետազոտողների կարծիքով ծերացումն սկսվում է բջիջների [[բեղմնավորում|բեղմնավորման]] պահից։ Ըստ Լյոբի՝ ծերացումն արդյունք է քիմիական որոշ նյութերի ծախսման, որոնք օրգանիզմին տրվում են սաղմնադրման ժամանակ և այլևս չեն սինթեզվում։ Հեղինակների մի այլ խումբ ծերացումը կապում Է օրգանիզմի ներքին սեկրեցիայի՝ հատկապես սեռական գեղձերի ֆունկցիոնալ խանգարումների հետ ([[Բրոուն Սեկար]], Ս. Վորոնցով, Ա. Լորան, Հ. Սելյե, Կ. Պարխոն և ուրիշներ)։ Ըստ Ա. Բոգոմոլեցի՝ ծերացման գործընթացը զարգանում է շարակցական [[հյուսվածք]]ներում առաջացող ախտաբանական փոփոխությունների հետևանքով։ Ծերության վերաբերյալ տեսությունների շարքում կարևոր նշանակություն ունի թթվածնային տեսությունը (Դ. Մարինեսկո, Ն. Սիրոտինին)։ Սովորաբար 40-50 տարեկանից հետո օրգանիզմում առաջանում Է [[թթվածնային քաղց]], որի հետ կապված թուլանում են օքսիդացման գործընթացները։
 
Ս. Բոտկինը և Ի. Մեչնիկովը տարաբաժանել են
Տող 8 ⟶ 9՝
*վաղաժամ (ախտաբանական) ծերացում։
 
== Վաղաժամ և ֆիզիոլոգիական ծերացում ==
 
'''Վաղաժամ ծերացումը''' զարգանում է զանազան հիվանդությունների, արտաքին միջավայրի ոչ բարենպաստ գործոնների ազդեցությամբ։ [[Բջիջ]]ներում տեղի են ունենում էական փոփոխություններ, որոնք արտահայտվում են բջջի գրգռականության նվազմամբ, գործողության պոտենցիալի տևողության մեծացմամբ։ Ծերացման գործընթացում թուլանում Է [[նյարդ]]ային ազդեցությունը բջիջների և հյուսվածքների վրա, բարձրանում է դրանց զգայունությունը հումորալ գործոնների նկատմամբ։ Բջիջներում պակասում են [[միտոքոնդրիա]]ները, և դրանց մեջ օքսիդացման գործընթացների նվազման պատճառով ընկնում է [[հյուսվածք]]ային շնչառությունը։ Հատկապես խանգարվում է [[նյարդային համակարգ]]ի գործունեությունը։ Տարիքի հետ կապված խախտվում է նյարդային համակարգի բարձրագույն բաժինների սուբորդինացիոն ազդեցությունը ստորին բաժինների վրա։ [[Արյունատար անոթ]]ները կորցնում են իրենց առաձգականությունը, նվազում է [[թոքեր]]ի կենսական տարողությունը, մարսողական հյութերի ֆերմենտային ակտիվությունը։ Ծերացման ժամանակ փոխվում է մարդու վարքը, իջնում Է աշխատունակությունը, խանգարվում է ներքին սեկրետոր [[գեղձ]]երի ֆունկցիան, նվազում է [[մկան]]ային ուժը, [[մազ]]երը սպիտակում են և թափվում, [[մաշկ]]ը բարակում է, [[կնճիռ]]ներ են գոյանում, թուլանում է հիշողությունը, նվազում են մտավոր ունակությունները։ Ֆիզիոլոգիական ծերացման բնույթը և ընթացքը մեծ մասամբ որոշում են մարդու կյանքի բնական տևողությամբ։ Գտնում են, որ մարդու կյանքի պոտենցիալ տևողությունը պետք Է գերազանցի 100 տարին։ Սակայն բնական ծերացման դեպքերը դեռևս քիչ են։ Մարդու ծերացման կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել [[սնունդ]]ը, աշխատանքի և հանգստի հաջորդականությունը։
 
== Բույսերի ծերացում ==
 
[[Բույս]]երի ծերացումն ուղեկցվում է [[օրգան]]ների կառուցվածքային փոփոխություններով, բջջային [[օրգանոիդ]]ների, [[քլորոպլաստ]]ների, [[միտոքոնդրիա]]ների, [[ռիբոսոմ]]ների քայքայմամբ։ Ծերացման դեպքում ընկնում Է [[ֆոտոսինթեզ]]ի, [[սպիտակուց]]ների, [[նուկլեինաթթու]]ների և կենսաբանական այլ միացությունների սինթեզի ինտենսիվությունը, [[ֆերմենտ]]ների մեծ մասի ակտիվությունը (պրոտեոլիտիկ ֆերմենտներինը կարող է մեծանալ)։ Արտաքին միջավայրի տարբեր գործոններ՝ սննդային, լուսային, ջերմային ռեժիմը, ախտածին [[բակտերիա]]ներն ու սնկերը կարող են արագացնել կամ դանդաղեցնել ծերացումը։
 
Տող 17 ⟶ 20՝
ծերանում և մահանում են միաժամանակ (օրինակ, [[ագավա]]ն՝ ծաղկելուց հետո)։ Որոշ [[ծառաբույս]]երի մոտ տեղի Է ունենում [[տերև]]ների սեզոնային ցիկլիկ մահացում՝ մյուս օրգանների կենսագործունեության պահպանմամբ։ Շատ [[խոտաբույս]]երի ստորին տերևները մահանում են, իսկ գագաթից երիտասարդ տերևներ են գոյանում։
 
== Ծերության փուլեր ==
{{ՀՍՀ}}
 
Տարբեր ժամանակներում ծերության սկզբի համար տրվել են տարբեր սահմանումներ. Պյութագորասը` 60 տարեկան, չինացի գիտնականները` 70 տարեկան, բրիտանացի հոգեբանները` 50 և ավելի տարիներ, գերմանացի ֆիզիոլոգ Ռուբները` 50 տարեկան:
 
Շատ հետազոտողներ կարծում են , որ ծերացումը սկսվում է 60 տարեկանում , և տևում է մինչև մահը : Ըստ միջազգային դասակարգման տարբերակվում է ծերացման հետևյալ փուլերը․
 
▪Ավելի վաղ ծերության տարիք - տղամարդկանց համար` 60-74 տարեկան, կանաց համար` 55-74 տարեկան
 
▪ Բուն ծերացման տարիք` 75–90 տարեկան
 
▪ Երկարակեցություն`90 և ավելի տարեկան։
 
 
Բիրենը առանձնացրել է.
 
▪ Ուշ հասունություն` 50-75 տարեկան
 
▪ Ծերություն` սկսած 75 տարեկանից
 
== Անձի տիպերը ծերունական տարիքում ==
 
Միջինից ուշ հասունության անցման ժամանակ անձի կարևորագույն որակներնյ անփոփոխ են մնում։ Կայունությունը վերաբերվում է անձնավորության այնպիսի բնութագրերին, ինչպես նեյրոտիզմի մակարդակը, օրինակ` տագնապայնություն, ճնշվածություն, իմպուլսիվություն, էքստրավերտության, ինտրովերտության հարաբերակցությունը։ Անգլիացի գիտնական Բրոմլեյը կենսթոշակի անցած կամ մասամբ զբաղված տղամարդկանց շրջանում անցկացված փորձարարական ուսումնասիրության հիման վրա առաջարկել է ծերացման հինգ ստրատեգիաներ․
 
1.Կառուցողական տիպ–բնութագրում է հասուն անձնավորության, ով լավ ինտեգրված է, վայելում է կյանքը, ստեղծում է ամուր և սերտ հարաբերություններ: Նման մարդիկ համբերատար են, ճկուն, գիտեն իրենք իրենց հնարավորությունները: Նրանք շատ լավ հասկանում և գիտակցում են այն փաստը, որ իրենք թոշակառու են, և ի վերջո մահանալու են:
 
2.Կախյալ տիպ-Այս տիպը ընդունված է հասարակության կողմից, սակայն ունի պասիվության և կախվածության միտում: Այս տիպի մարդիկ նույնպես լավ ինտեգրված են, սակայն ունեն աջակցության սպասումներ հասարակության կողմից։
 
3.Պաշտպանվող տիպ-Այս տիպի մարդիկ էմոցիոնալ առումով շատ զուսպ են, նրանց գործողություններն ու սովորույթները ավելի բարդ են։ Նրանք խուսափում են արտահայտել իրենց կարծիքը ցանկացած թեմայի վերաբերյալ: Ծերությանը տրամադրված են հոռետեսորեն, և նախանձում են երիտասարդներին: Այս տիպի մոտ պաշտպանական մեխանիզմը արտահայտվում է բողոքներով։
 
4․Թշնամական տիպ- Այս տիպի մարդիկ ագրեսիվ են, պայթուն, կասկածամիտ: Անվստահությունը մարդկանց հանդեպ ստիպում է նրանց խուսափել մարդկանց հետ շփումներում: Այս մարդիկ չեն կարողանում ընդունել իրենց ծերության փաստը, և որպես թշնամի իրենց համարում են երիտասարդներին:
 
5.Ինքնամեղադրող տիպ-Այս տեսակի մոտ ի տարբերություն նախորդ տեսակի, ագրեսիան ուղղված է ինքն իրեն: Նման մարդիկ քննադատում են, և արհամարհում են իրենք իրենց կյանքը: Նրանք չեն նախանձում երիտասարդներին, չնայած շատ լավ գիատկցում են իրենց ծերացման փաստը: Մահը նրանց չի անհանգստացնում, նրանք դա ընկալում են որպես տառապանքներից փրկություն:
 
Ռոշակը, ընդհանրացնելով Բրոմլեյի և Լիվսոնի համատեղ աշխատանքները, առանձնացրել է ծերացման հետևյալ տեսակները.
 
▪Ծերացման պասիվ տիպ
 
▪Ծերացման ագրեսիվ տիպ
 
▪Ծերացման պաշտպանական տիպ
 
▪Ծերացման կառուցողական տիպ:
 
Վերջին տիպին բնորոշ են ներքին հավասարակշռությունը, դրական հուզական տրամադրվածությունը, ինքնաքննադատությունը և հանդուրժողականությունը մյուսների հանդեպ: Լավատեսական դիրքորոշումը կյանքի հանդեպ պահպանվում է մասնագիտական գործունեության ավարտից հետո: Այս խմբին պատկանող մարդկանց ինքնագնահատականը բարձր է, նրանք ապագայի պլաններ են կազմում` հույսները դնելով շրջապատողների վրա:
 
 
 
[[Կատեգորիա:Ծերացում]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծերացում» էջից