«Եղնջացան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Եղնջացան''' {{lang-lat|urticaria}} ալերգիկ ծագման դերմատիտ, բնութագրվում է մաշկի վրա շոշափվող, բաց վարդագո...»:
(Տարբերություն չկա)

10:20, 25 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Եղնջացան լատին․՝ urticaria ալերգիկ ծագման դերմատիտ, բնութագրվում է մաշկի վրա շոշափվող, բաց վարդագույն, քոր առաջացնող տարրերի առաջացմամբ, որոնք կենտրոնում գունատ են: Իրենց տեսքով հիշեցնում են եղինջ բույսի առաջացրած պատկեր: Այս տարրերը կարող են լինել տարբեր ձևերի ու չափերի, տեղային կամ գեներալիզացված: Կարող են առաջանալ մաշկի տարբեր հատվածներում, հայտնվում են արագ՝ րոպեների ընթացքում և անհետանում են ժամերի ընթացքում՝ չթողնելով որևէ հետք: Սուր եղնջացանը ավելի տարածված է երեխաների և երիտասարդների շրջանում ու հաճախ IgԵ-միջնորդված են:

Ախտաֆիզիոլոգիա

Եղնջացանի ախտաֆիզիոլոգիայի հիմքում ընկած է պարարտ բջիջների ակտիվացումն ու հատիկազերծումը՝ տարբեր իմունաբանական և ոչ իմունաբանական մեխանիզմերով հիստամինի և այլ միջնորդանյութերի ձերբազատմամբ: Հիստամինն ունի անմիջական ազդեցություն արյան անոթների H1-ընկալիչների վրա՝ բերելով անոթալայնացման և անոթների թափանցելիության աճի, որի արդյունքում դիտվում է ենթամաշկային և ենթալորձային այտուցի առաջացում: Այն նաև խթանում է մաշկային նյարդավերջույթները՝ առաջացնելով քոր:

Ախտորոշում

Եղնջացանի առաջացման պատճառը պարզելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ անամնեզ հավաքել: Պետք է մանրամասն ուսումնասիրել ցանի առաջացմանը նախորդող դեպքերը, ինչպիսիք են սննդի կամ դեղի ընդունումը, միջատի խայթոցը կամ քիմիական գրգռիչ նյութի հետ շփումը:

Ախտորոշման համար ցուցված են մի շարք թեստերի անցկացում, ինչպիսիք են հրահրիչ փորձերը, փաթչ թեստը, ներմաշկային կամ փրիք թեստերը: Չնայած մանրամասն հավաքած անամնեզին ևհամապատասխան հետազոտություններին՝ առաջացման պատճառը 50% դեպքերում մնում են անորոշ:

Պատճառներ օրինակներ
սննդամթերք կաթ, ձու, ընկուզեղեն, ծովային սնունդ, մրգեր, ինչպես օր.՝ ելակ, համեմունքներ և այլն
դեղեր հակբիոտիկներ, ասպիրին, ՈՍՀԴ, ԱՓՖ-պաշարիչներ
վիրուսային վարակներ
միջատի խայթոցներ մեղու, իշամեղու
ալերգենային իմունոթերապիա ծաղկափոշու կամ տան փոշու տզի ալերգենի մզվածք
այլ լատեքս, արյան պատրաստուկներ, ռադիոկոնտրաստային մյութեր
իդիոպաթիկ

Սննդային ալերգիան սուր եղնջացանի կարևոր պատճառներից է: Այն սովորաբար առաջանում է IgE-միջնորդված մեխանիզմով: Միայն անամնեզը կարող է բավարար լինել ախտորոշման համար, եթե հաստատվում է պատճառահետևանքային կապը, այսինքն ռեակցիան առաջանում է սննդի ընդունումից քիչ անց, մեկից ավելի անգամներ: Եղնջացանի սննդային գործոններն են կաթը, ձուն, ձուկը, ընկուզեղենը և մրգերը: Եթե կասկած կա, ապա սննդի օրալ հրահրման փորփ է արվում կամ կասկածելի սննդամթերքի կամ սննդահավելումի բացառման ստանդարտ գործընթաց է կատարվում: Այս ամենը պետք է արվի միայն համապատասխան բժշկական հսկողության տակ: