«Լիզոսոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
==Կառուցվածքի առանձնահատկությունները==
Ունի մեկ թաղանթ, ձևավորվում է Գոլջի կոմպլեքսում կամ [[էնդոպլազմային ցանց]]ում, պարունակում է 30-ից ավելի տարբեր ֆերմենտներ՝հիդրոլազներ:0,2-0,4 մկմ չափերով,միաթաղանթ բշտիկաձև օրգանոիդներ են:Լիզոսոմների թաղանթում տեղադրված են փոխադրիչ-սպիտակուցների մոլեկուլները,որոնք լիզոսոմից ցիտոպլազմա են տեղափոխում հիդրոլիզի ենթարկված նյութերը:Լիզոսոմները բաժանվում են նախալիզոսոմների,բուն լիզոսոմների և հետլիզոսոմների:
Լիզոսոմները թթվային միջավայր ունեցող օրգանոիդներ են, որոնք պարունակում են բազմաթիվ քայքայող ֆերմենտներ: Լիզոսոմները հայտնաբերված են միայն կենդանական բջիջներում և պատասխանատու են բջջում հայտնաբերված տարբեր նյութերի,օրգանոիդների քայքայման համար: Լիզոսոմները պատված են միաշերտ թաղանթով, նրանց չափսը և տեսքը փոփոխական է, սակայն հիմանկանում նրանք ունեն 0,5 մմ տրամագիծ: Լիզոսոմային մեմբրանի լյումենային «ներքին» հատվածի մեմբրանային սպիտակուցները գլիկոզիլացված են, ինչի շնորհիվ առաջանում է կարբոհիդրատային ծածք, որը պաշտպանում եմ մեմբրանային սպիտակուցները լիզոսոմային պրոտեազներից: ԱԵՖ-կախյալ պրոտոնային պոմպը ապահովում է լիզոսոմների ներսում թթվային միջավայրը (pH 4.0–5.0): Թթվային միջավայրն անհրաժեշտ է մակրոմոլեկուլների էնզիմատիկ ճեղքման համար, որն ապահովվում է թթվային հիդրոլազների ակտիվացմամբ, ինչպես նաև թթվային միջավայրում մակրոմոլեկուլների դենատուրացիայի շնորհիվ: Մակրոմոլեկուլների քայքայումից առաջացած միացությունները տեղափոխվում են դեպի ցիտոպլազմ, որտեղ մասնակցում են տարբեր սինթետիկ պրոցեսների, կամ արտազատվում են բջջից:
 
==Ֆունկցիան==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիզոսոմ» էջից