«Ալերգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 112.
 
== Ալերգիայի կանխարգելում ==
ԱլերգիակականԱլերգիկ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներից են գերզգայնացնող արտահայտված ազդեցությամբ օժտված նյութերի հետ կրկնակի շփման և օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունների խանգարումների կանխումը։ Առաջին խմբի միջոցառումներից են. դեղերի ընդունման սահմանափակումը, միայն անհրաժեշտության դեպքում և բժշկի հսկողությամբ դրանց նշանակումը։ Կարևոր նշանակություն ունի արդյունաբերական ձեռնարկություններում առաջավոր տեխնոլոգիայի ներդրումը՝ [[ալերգեն]]ների հետ աշխատողների շփումը, բնակարաններում [[փոշի|փոշու]] կուտակումները կանխելու համար։ Երկրորդ խմբի միջոցառումներից է [[օրգանիզմ]]ը գերզգայնացնող վարակի հնարավոր օջախների վերացումը։ Այդպիսիք կարող են լինել [[ատամ]]ների հիվանդությունները, [[քթի հավելյալ ծոցեր]]ի բորբոքումը, [[բրոնխաբորբ]]ը, [[լեղապարկ]]ի և այլ բորբոքումներ։ Ստամոքսաղիքային համակարգի կանոնավոր գործունեությունը նվազեցնում է սննդային ալերգիայի առաջացման հնարավորությունները։ Կարևոր կանխարգելիչ միջոց է երեխաներին կրծքով կերակրելը։ Պարզվել է, որ արհեստական կերով սնվող երեխաները հետագայում ավելի հաճախակի են հիվանդանում ալերգիականալերգիկ հիվանդություններով։ Շատ կարևոր նշանակություն ունի նաև աշխատանքի ու հանգստի ճիշտ պայմանների ապահովումը։
 
=== Պրոբիոտիկների ազդեցությունը ալերգիայի վրա ===
[[Պատկեր:Skin prick testing for allergies.jpg|300px|մինի|ձախից|Մաշկի ալերգիայի ախտորոշում]]
 
[[Ալերգիկ խանգարում]]ների կանխարգելման վրա պրոբիոտիկների ազդեցությունը գնահատվում է 2 մետա-վերլուծություններում։ Առաջին մետա-վերլուծությունը ([[փետրվար]], [[2007]]) ներառում է 12 ուսումնասիրություններ։ Սրանցից միայն 6 ՊՎՓ-ները գնահատեցին ալերգիկ հիվանդությունների և/կամ սննդի գերզգայունության արդյունքները։ Այդ արդյունքները գրանցվեցին այս 6 ՊՎՓ-ում ներառվող 2080 նորածիններից միայն 1549-ի մոտ։ Չնայած բոլոր ուսումնասիրությունները ընդհանրացված են և միջինացված, դրանք ունեն գաղտնագրման բաշխում և բուժման վրա չազդող տվյալներ, շատ փորձերում դիտվել են բուժվողների մահացության շատ դեպքեր (17-61%)։ Պրոբիոտիկ լրացումներով 5 ՊՎՓ-ների մետա-վերլուծությունները, 1477 նորածինների մասնակցությամբ, ցուցաբերեցին զգալիորեն նվազեցնող ազդեցություն նորածինների [[էկզեմա]]յի վրա։ Կան զգալի հակասություններ ուսումնասիրությունների միջև։ Մի ուսումնասիրություն, որը գնահատում էր Lactobacillus GG-ի ազդեցությունը, օգտագործում է այն փաստը, որ էկզեմայի տարածվածության տարբերությունը բուժվող և ստուգիչ խմբերի միջև պահպանվում է մինչև 4 տարեկանը (մետա-վերլուծություններում չընդգրկված հետագա ՊՎՓ-ները ցույց են տվել ազդեցության պահպանում նաև մինչև 7 տարեկանը)։ Այնուամենայնիվ, հայտնագործությունները այդքան նշանակալի չեն, երբ վերլուծությունները սահմանափակվում են ուսումնասիրությունների գրանցած ժառանգական հակումով էկզեմայի տարածվածությամբ (հաստատում է մաշկային ներարկման փորձարկումը կամ էլ կոնկրետ IgE (իմունոգլոբուլին E))։ Այստեղ չկան տվյալներ ցանկացած այլ ալերգիկ հիվանդությունների կամ սննդային գերզգայունության արդյունքի այլ առավելությունների մասին պրոբիոտիկ վերահսկման հետ միասին։ Հեղինակները եզրակացրեցին, որ այստեղ կան անբավարար ապացույցներ, որպեսզի առաջարկվի նորածինների սննդում ավելացնել [[պրոբիոտիկներ]] ալերգիկ հիվանդությունների կամ սննդային գերզգայունության կանխարգելման համար, որը հաստատվել է տվյալների վերանայումով։
Երկրորդ մետա-վերլուծությունը բաղկացած է այն փորձերից, որոնք ուսումնասիրում են պրոբիոտիկների ազդեցությունը մանկական [[դերմատիտ]]ի կանխարգելման և բուժման վրա։ ՓուբՄեդ-ի տվյալների բազայի և ուրիշ գրականության վերլուծությունը ցույց է տվել, որ 6 կանխարգելող ՊՎՓ-ներ համեմատում են [[Lactobacillus]]-ի տարբեր տեսակների և [[պլացեբո]]յի միջև բուժումը 5 ՊՎՓ-ները ընդգրկվել են նախկինում նշված մետա-վերլուծություններում)։ Բոլոր կանխարգելող ուսումնասիրությունները համարվում են բարձր որակի։ Հղի կանանց և նրանց [[նորածին]]ների մոտ պրոբիոտիկների մինչծննդաբերական և/կամ հետծննդաբերական վերահսկումը բերել է նորածինների մոտ ժառանգակական հակում ունեցող դերմատիտի հանդիպման դեպքերի զգալի կրճատման։ Միայն հետծննդաբերական [[պրոբիոտիկ]]ների վերահսկման մասնակցությամբ մեկ ՊՎՓ-ի առանձնացման արդյունքում առաջանում է ավելի արտահայտված ազդեցություն, որը ցույց է տալիս մինչծննդաբերական վերահսկման կարևորությունը։
[[Պատկեր:Allergy skin testing.JPG|300px|մինի|Մաշկի ալերգիայի ախտորոշում]]
Երրորդ վերանայումը հայտնաբերեց 3 ՊՎՓ-ներ, որոնք գնահատում էին պրոբիոտիկների ազդեցությունը, որը օգտագործում են ժառանգակական հակում ունեցող դերմատիտի կանխարգելման համար։ Հեղինակները եզրակացրեցին, որ պրոբիոտիկները, հատկապես, Lactobacillus GG, թվում են արդյունավետ այսպիսի վիճակի կանխարգելման մեջ։
Պետք է նշել, որ Lactobacillus GG-ի արդյունավետությունը ժառանգակական հակում ունեցող դերմատիտի կանխարգելման մեջ գնահատվում է մեկ լրացուցիչ ՊՎՓ-ով, որը ընդգրկված չէ վերը նշված մետա-վերլուծություններում։ Այս ուսումնասիրությունում, որը հիմնվել է նույն մեթոդների վրա, ինչ որ Kalliomaki et al. (2001) ուսումնասիրությունը, ժառանգական հակում ունեցող դերմատիտի կանխարգելման համար օգտագործվող Lactobacillus GG-ի ոչ մի ազդեցություն չի դիտարկվել։
Արդյունքում, պրոբիոտիկներից ոչ մեկը չի կարող առաջարկվել ալերգիկ հիվանդությունների առաջնային կանխարգելման համար։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալերգիա» էջից