«Գլիցին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Գլիցին''', [[ամինաքացախաթթու]], [[գլիկոկոլ]], NH<sub>2</sub>CH<sub>2</sub>COOH, ալիֆատիկ շարքի պարզագույն [[ամինաթթու]]։ Անգույն բյուրեղներ են, հալման [[ջերմաստիճան|ջերմաստիճանը]]՝ 232-236°C (քայքայվելով), խտությունը՝ 1595 կգ/մ<sup>3</sup> (15°C)։ Լուծվում է ջրում (100գ-ում՝ 25 գ Գլիցին, 15°C-ում), սպիրտում, իսկ եթերում չի լուծվում։ Հիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր, շատ կատիոնների հետ՝ կոմպլեքս միացություններ, N-տրիալկիլ տեղակալված Գլիցինի ներքին աղերը կոչվում են բետաիններ։ Բազմաթիվ բուսական և կենդանական սպիտակուցներ պարունակում են Գլիցին, որը մասնակցում է կենսասինթեզին։ Ստացվում է մետաքսի [[ֆիբրիոն|ֆիբրիոնի]] կամ [[Սոսինձներ|կենդանական սոսնձի]] [[հիդրոլիզ|հիդրոլիզից]], իսկ արհեստական ճանապարհով՝ [[քլորքացախաթթու|քլորքացախաթթվի]] և [[ամոնիակ|ամոնիակի]] փոխազդմամբ։ Օգտագործվում է [[բուֆերային լուծույթներ]] պատրաստելու, [[արծաթ|արծաթը]] և [[պղինձ|պղինձը]] քանակապես որոշելու համար ն օրգանական [[սինթեզ|սինթեզում]]։ Գլիցին են անվանում նաև [[լուսանկարչություն|լուսանկարչության]] մեջ որպես հայտածիչ օգտագործվող [[պարաօքսիֆենիլամինաքացախաթթու|պարաօքսիֆենիլամինաքացախաթթուն]] ([[օքսիֆենիլգլիցին]])։
 
{{Ամինաթթուներ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քիմիա]]
[[Կատեգորիա:Նյութեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գլիցին» էջից