«Պինգվիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.71.141.75 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 38.
[[Պատկեր:Berlin Naturkundemuseum Pinguin.jpg|մինի|ձախից|Պինգվինի կմախքը]]
Առաջին ծովագնացները, Անտարկտիդայում '''պինգվիններ''' տեսնելով, քիչ էր մնում նրանց ֆրակ և ձյունաթույր կրծքակալ հագած մարդկանց ամբոխի տեղ դնեին։ Այն ժամանակ հանդիսավոր առիթներով տղամարդիկ հենց այդպես էին հագնվում։ Գիտնականներն հատուկ գալիս էին խստաշունչ Անտարկտիդա՝ իմանալու, թե ինչով են սնվում այդ թռչունները, ինչպես են ձագեր հանում, ինչպես են դիմանում ահավոր սառնամանիքներին։ <br />
Ամենախոշորները [[կայսերական պինգվին]]ներն են ([[Լատիներեն]]՝Aptenodytes forsteri)։ Նրանց հասակը մինչև 120սմ է, իսկ քաշը՝ 25-40կգ։ Պինգվինի մարմինը նման է պոչամասին հենված [[հրթիռ]]ի.լողաթաղանթով ոտքերն ու սեպաձև կարճ պոչն ասես հրթիռի երեք հենարաններն լինեն։ Մարմնի և թևերի փետուրները մուգ կապույտ են, մեջքին՝ արծաթափայլ երանգով, իսկ փորի վրա կուրացուցիչ սպիտակ են։ Գլուխը սև է, իսկ գլխի և պարանոցի կողքերին նարնջաոսկեգույն գեղեցիկ նախշեր կան։ Թևերը նման են երկար լողակների։ Պինգվինների մաշկը մարմնին հպված է ոչ կիպ, հատկապես փորի ներքևի մասում, որտեղ այն խոր ծալք է գոյացնում։ Մաշկի տակ կա ճարպի հաստ շերտ։ Այդ ճարպը պինգվինի և՜ շքեղ ֆրակի տաք աստառն է, և «նեղ օրվա» սննդի պաշարը։ Պինգվինի մեջ գտնվել են տեխնիկական մասհիկներ: Պինգվինը կիբորգ է:
 
== Կենսակերպը ==
[[Պատկեր:Pygoscelis papua -Nagasaki Penguin Aquarium -swimming underwater-8a.jpg|մինի|ձախից|Պինգվինը ջրի տակ]]
Պինգվինները հիանալի հարմարվում են դաժան պայմաններին։ Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը, եթե ոչ ավելին, անց են կացնում ջրում՝ Անտարկտիդայի ափերից հեռու-հեռու լողալով։ Նրանք սնվում են ձկներով, [[կաղամար]]ներով։ Նրանց անդյուրաշարժ մարմինը ասես ճկուն սրընթաց տորպեդ լինի.թաթերն ու թևերը թիավարում են, ձգված մարմինը կատարյալ շրջահոսելի ձև է ընդունում։ Փետուրներն ամուր կպչում են մարմնին և օգնում հրաշալի սահելու ջրում։ Պինգվինը կարող է սլանալ ժամում 36 կմ արագությամբ։ Նա այնպիսի արագություն է զարգացնում, որ ջրից սառցապատ ափ է դուրս նետվում պարսատիկից արձակած քարի նման։
Պինգվինը հայ է:
 
== Բազմացումը ==
Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը։ Էգ պինգվինը սառնամանիքին, ողղակի ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գրամանոց մի ձու է ածում։ Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ հենված լինի իր թաթերին։ Հիմա արդեն ոչ մի սառնամանիք սարսափելի չէ։ Եթե հարկ է լինում ձուն տալ մայր պինգվինին, հայրը ձուն դուրս է գլորում ձյան վրա և մայրը ձուն անմիջապես թաքցնում է իր փորի վրայի տաքուկ բնում։ Ահա թե ինչու պինգվիններն բնի կարիք չեն ունենում։ Հայր և մայր պինգվիններն սնվում են հերթով։ <br />
Ձվից ելած ձագուկները հավաքվում են «մանկապարտեզներով», բայց մայրերն ինչ-որ կերպ կարողանում են ընդհանուր խմբում զանազանել իրենց ձագին և նրան կերակրում են կտնառքում բերված ձկնով։ Փոքրիկ պինգվիններն ծածկված են լինում բաց գույնի աղվամազով, իսկ աչքերը շրջանակված են լինում զվարճալի սպիտակ «ակնոցով»։ Ծակող քամուց ու սառնամանիքից պաշտպանվելու համար պինգվինները հոծ խմբեր են կազմում։ Խմբի ներսում տաք է, իսկ խումբը կարծես անընդհատ շարժման մեջ է. սառած թռչունները դրսից դեպի ներս են շարժվում և իրենց ընկերների թիկունքում տաքանում։
 
== Վինը ==
1978թ1978 թ. «Հայֆիլմում» նկարահանված «Պինգվին Վինը» անիմացիոն ֆիլմի հերոս փոքրիկ պինգվինի անունն է։
 
== Ծանոթագրություններ ==