«Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
Հյուրանոցում աշխատելիս Գվիդոն սպասարկում է բժիշկ Լեսինգին ([[:ru:Буххольц, Хорст|Хорст Буххольц]]), ով տարված էր հանելուկներով: Նա կարող էր մի քանի օր չքնել, որպեսզի գտներ իրեն տրված հանելուկի պատասխանը: Բժիշկը Գվիդոյին համարում էր իրեն սպասարկած մատուցողներից ամենախելացին, քանի որ Գվիդոն շատ հեշտությամբ էր գտնում իր կողմից տրված հանելուկները:
 
Մի օր էլ Հռոմից հյուր է գալիս նախարարությունից մի մարդ: Նրան սպասարկելիս Գվիդոն իմանում է, որ այդ մարդը պետք է այցելի այն դպրոցը, որտեղ աշխատում է Դորան: Մինչ այդ մարդը նախաճաշում է, Գվիդոն նրա փոխարեն և նրա անունից գնում է դպրոց: Գվիդոյին տեսնելով Դորան հաճելիորեն զարմանում է: Այստեղ Գվիդոն աղջկանից իմանում է, որ նա երեկոյան գնալու է թատրոն՝ դիտելու [[Ժակ Օֆենբախ|Օֆենբախի]] «[[Հոֆմանի հեքիաթները]]» օպերան: [[Պատկեր:LaVitaEBella.jpg|մինի|աջից|Կադր ֆիլմից]]
Ֆիլմի որոշ դրվագներում արդեն երևում են Իտալիայի ֆաշիստական ուղղվածության մասին: Հռոմից ժամանած մարդը պետք է երեխաներին բացատրեր իրենց բարձր [[ռասա]]յի մասին: Սակայն Գվիդոն երեխաների մոտ ծաղրում է ռասայական տարբերություն դնելու համար, մինչև իսկապես դպրոց է ժամանում Հռոմից ժամանած անձնավորությունը:
 
Գվիդոյի և Դորայի հաջորդ հանդիպումը տեղի է ունենում օպերայի դիտելու օրը: Գվիդոյի հնարամտության շնորհիվ օպերայի ավարտից հետո Դորան սխալմամբ նստում է Գվիդոյի ընկերոջ մեքենան, որը վարում է Գվիդոն: Նրանք ծանոթանում են, զբոսնում են, Գվիդոն իր «հրաշագործություններով» զարմացնում է Դորային և վերջում տուն է ուղեկցում: