«Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
 
Ճամբարում անառողջներին, ծերերին և երեխաներին ուղարկում են լողանալու, որտեղ բոլորին գազով խեղդում են: Սակայն Ժոզեն, լողանալ չսիրելու շնորհիվ, չի գնում և ողջ է մնում, և Գվիդոն նրան թաքցնում է ամբողջ ընթացքում: Ճամբարում բոլոր ջահել առողջ տղամարդկանց տաժանակիր աշխատանքների են ենթարկում, իսկ կանանց իրենց համապատասխան գործերով են աշխատեցնում: Իսկ այդ ընթացքում Ժոզեն թաքնվում էր տղամարդկանց քնելավայրում, և Գվիդոն, ամեն երեկո գործից վերադառնալով, Ժոզեին պատմում էր իր «խաղացած խաղերի» և վաստակած միավորների մասին:
[[Պատկեր:Lavita.jpg|մինի|աջից|Կադր ֆիլմից]]
 
Մի օր աշխատողներին բժշկական զննում անցկացնելիս Գվիդոն ճանաչում է իրեն զննող բժշկին՝ Լեսինգին: Նա խնդրում է նրան, որպեսզի իրեն, կնոջը և երեխային դուրս հանի այդտեղից: Բժիշկը Գվիդոյին տեղափոխում է ավելի թեթև գործի՝ մատուցողի: Գվիդոն մտածում է, որ բժիշկը անում է դա, որպեսզի այնտեղից դուրս հանի իրեն: Սակայն նա Գվիդոյին մի հանելուկ է ասում, որպեսզի նա իրեն օգնի այն գուշակելու հարցում, քանի որ արդեն մի քանի շաբաթ չի կարողանում քնել և մտածում է հանելուկի մասին:
 
Տող 75.
 
Մի քանի ժամ անց, երբ բոլորը գնում են, և աղմուկը դադարում է, Ժոզեն դուրս է գալիս իր թաքստոցից: Այդ ժամանակ ԱՄՆ-ի դրոշով մի տանկ է մոտենում նրան: Փոքրիկը մտածում է, որ նա հաղթել է, և դա է իր մրցանակը: Ամերիկացիները փոքրիկին վերցնում են իրենց հետ: Նրանք պատերազմը հաղթել են և եկել են հրեաներին փրկելու: Ճանապարհին, հրեաների ամբոխի կողքով անցնելու ժամանակ, փոքրիկը տեսնում է իր մորը և վազում է նրա մոտ: Գրկելով նրան, Ժոզեն ուրախությամբ հայտնում է մորը, որ իրենք հաղթել են «խաղը»,-«Մայրիկ, մենք հաղթեցինք, մենք հաղթեցի՜նք»:<br />
 
 
==Դերերում <ref name="c">{{cite web|url=http://www.kinopoisk.ru/film/381/cast/ |title = Դերերում, Kinopoisk}}</ref>==